Կասկածից դուրս է, որ Ծառուկյանի՝ Արցախում նշած 7-օրյա ժամկետն իրականություն կդառնա ավելի շուտ՝ 5 օրում

Սելինա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարման խորհրդարանի ձևավորումից հետո, իր առաջին պաշտոնական այցն է կատարել Հայկական երկրորդ հանրապետություն: Արցախում ԲՀԿ-ի ներկայացուցիչները կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ունեցան մի շարք պաշտոնական հանդիպումներ Արցախի Հանրապետության ղեկավարների հետ: Եվ բացի այդ խմբակցության ուշադրության կենտրոնից անմասն չէր կարող մնալ նաև սահմանին կանգնած զինվորները: 
Նախապես պլանավորված էր, որ այս այցի ընթացքում այցելելու են ոչ միայն զորամասեր, այլև մարտական դիրքեր: Իրենց հետ էլ խմբակցության ներկայացուցիչները զինվորների համար տարել էին առաջին անհրաժեշտության պարագաներ: 
Զինվորների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորեց զինվորների մարզական պատրաստակամության բարձրացումը և խոստացավ զինվորներին այդ հարցում օգնել: Նա անձամբ ծանոթացավ զորամասերից մեկում առկա մարզական գույքին և հրահանգավորեց 7 օրվա ընթացքում լուծել անհրաժեշտ գույքի պակասորդի լրացումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է խոստացել 7-օրյա ժամկետում ուղարկել զինվորներին անհրաժեշտ պարագաները, ապա ոչ ոքի մոտ կասկած անգամ չի հարուցում, որ դա առնվազն 5 օրում իրականություն է դառնալու: Խոսքն անվերապահորեն գործի վերածելու Ծառուկյանի սկզբունքն առաջնորդել է նրան իր գործունեության ողջ ընթացքում և հենց այդ կարևորագույն հատկանիշով է, որ Ծառուկյանը տարբերվում է մնացած գործիչներից: Եվ քանի դեռ մյուսները խոսում են, Ծառուկյանը շարունակում է իր հայրենանվեր գործունեությունը: 
Բացի այդ էլ, խմբակցության մի շարք պատգամավորներ էլ այցելեցին մարտական դիրքեր և հանդիպումներ ունեցան մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ: Եվ ինչպես նշում են հենց զինվորները, այսպիսի այցելությունները իրենց ուժ են տալիս և ոգևորում են սահմանին ավելի ամուր կանգնելու համար:

 

loading...
Ալլա Պուգաչովային կարող են դատարան կանչել Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի գործով Արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում». «Փաստ» Վարչապետը հիմա էլ մեկնում է Բրյուսել. «Փաստ» 27 200 ԱՄՆ դոլար, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք՝ «Իմ քայլի» պատգամավորի հայտարարագրում. «Փաստ» Նախկինների ու նորերի բախումը. «Փաստ» Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը. «Փաստ» Պատասխաններ տալու ժամանակը. «Փաստ» Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը «Աղքատությունն իրենց ուղեղում չէ, որ իրենք մտածեն դուրս գալ այդ վիճակից». «Փաստ» Բուռն ծափահարություններ, օվացիա. անձնակենտրոնություն, ամեն դեպքում, կա. «Փաստ» «Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել». «Փաստ» Պապն ու թոռը. ո՞րն է Տեր-Պետրոսյանի դերակատարումը. «Փաստ» «Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մրցույթի Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան Խոշոր չափի գողություն Վարդենիսում. թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ վնասը՝ 1,25 մլն դրամ Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
website by Sargssyan