Բումերանգը վերադարձել է, իշխանությունն էլ՝ զարմացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապատեղեկատվության և մեդիամանիպուլյացիաների թեման իշխանությունների թեթև ձեռամբ արդեն քանի օր է՝ դարձել է տարատեսակ քննարկումների առարկա: Մեկնարկը տվեց վարչապետ Փաշինյանը, երբ խոսեց իշխանության դեմ տարվող մեդիապատերազմի մասին: Այնուհետ նրան միացան նաև իր գործընկերները, ԱԺ փոխխոսնակները, տարբեր պատգամավորներ. մի խոսքով, իշխանությունն ընդհանրապես բավական ներկայացուցչական կազմով:

Մեր նախորդ համարներում քանիցս խոսել ենք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ապատեղեկատվությունը ժամանակակից աշխարհում, և ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում ինչքան անիմաստ է դրա դեմ դիմահար պայքարը: Միաժամանակ քանիցս նշել ենք, որ բնական ու ենթադրելի է, որ նախկին իշխանությունները փորձելու են հենց տեղեկատվության դաշտում պայքարել իշխանությունների դեմ, ու զարմանալ պետք չէ: 

Սակայն ինչպես նախորդ, այդպես էլ այս անգամ հարկ ենք համարում կրկնել, որ ընդհանրացնել և բացառապես մեկ դիտանկյունից տեսնել դաշտը մեթոդական սխալ է, որի վնասները կրելու է հենց իշխանությունը: Բացի այդ, այն, որ կա ապատեղեկատվություն, չի նշանակում, թե չպետք է կոնստրուկտիվ աշխատանք տանել տեղեկատվական դաշտի հետ: Ապատեղեկատվությունն ու մեդիամանիպուլ յացիաները օդից չեն սնվում: Նրանք ստեղծվում, միս ու արյուն են ստանում այն ժամանակ, երբ, դիցուք, իշխանությունը փակ նիստ է անում ԱԺ շենքում, այդ մասին որևէ մեկին չի ծանուցում, լրագրողներին շենք ներս չի թողնում, իսկ այնուհետ էլ չի ստեղծում որևէ պատշաճ ֆորմատ, որպեսզի նիստի մասնակիցներից մեկը լրագրողների հարցերին պատասխանի: Սա խնդրի տեխնիկական մասն է, ոչ պակաս կարևոր: Կարևոր այնքանով, որքանով որ նույնիսկ այս տեխնիկական պարզ թվացող մանրուքները անտեսվում են:

Բայց խնդիրն, իհարկե, ունի նաև ավելի ընդհանուր, քաղաքական կողմ: Ապատեղեկատվությունը, մեդիամանիպուլ յացիաները, իսկ ընդհանուր առմամբ դավադրության տեսությունները, միֆերը եղել են հայաստանյան ընդդիմադիր դիսկուրսի սիրելի զբաղմունքը բավական երկար տարիներ: Դրանք արտահայտվել են Ալեքսանդր Սարգսյանի ամենազորության մասին պատումներով, տնտեսության մեջ 70 տոկոսից ավելի եղած ստվերի մասին անդադար հայտարարություններով, ապրիլ յան պատերազմում հայկական կողմին պարտություն վերագրելով: Մի խոսքով՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ նախորդ իշխանությունը մի կողմից լեգիտիմության դեֆիցիտ ուներ, մյուս կողմից էլ արդյունավետ չէր, նրա ընդդիմախոսները, այսինքն նաև ներկայիս իշխանությունները տարատեսակ մեծ և փոքր խնդիրներ ուռճացրել են, դարձրել իռացիոնալ, հասցրել ժողովրդական ֆոլկլ յորի, միֆի և դավադրապաշտության մակարդակի և դրանով ողողել մեդիադաշտը, ավելին՝ դա դարձրել քաղաքական հռետորաբանության հիմնական ուղղություն:

Եվ հիմա, այդ բումերանգը հետ է եկել: Ու իշխանությունները զարմացել են, որ հետ է եկել, որ իրենց դեմ մարդիկ խոսում են նույն լեզվով, որով իրենք էին խոսում տարիներ շարունակ: Իսկ զարմանալու բան չկա: Ավելին՝ եթե նախկինում այդ մանիպուլ յացիոն և իռացիոնալ ոճը դիտվում էր բացառապես որպես ընդդիմության «փեշակ», ապա հիմա այն համարվում է հաջողության գրավական, քանի որ «փեշակի» կրողները եկել են իշխանության: Ու ենթադրելի է, որ նրանց մրցակիցները օգտվելու են այն խաղի կանոններից, որոնք սահմանել է իշխանությունը, և որոնք դուր են եկել նաև հասարակությանը: Պատահական չէ, որ, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն այցելում և իրենց աջակցությունն են հայտնում Արայիկ Հարությունյանի հետ լեզվակռվի մեջ մտած քահանային: Դա նրանք վստահաբար չեն անում գաղափարական մղումներից ելնելով: Պարզապես, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ընդդիմությունը հայտնվում է այնտեղ, որտեղ կա իշխանության դեմ բողոք, ցանկացած տիպի և որակի բողոք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan