Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Երգչուհի 5 փետրվար, 1957 - 20 նոյեմբեր, 2012 Ծնվել Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ա.Պուշկինի անվան միջնակարգ և Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա` Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1973թ. մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին, արժանացել առաջին մրցանակին և սկսել հանդես գալ Հայաստանի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1976թ., ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և սկսել մեներգչուհու գործունեությունը Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: 1978թ. դարձել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր, որը եղել է երգչուհու առաջին միջազգային հաջողությունը: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը: Գուսան Աշոտի «Ծովաստղիկ» երգը նրա կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Համերգներով եղել է ավելի քան 80 երկրներում: 1991-97թթ բնակվել է ԱՄՆ-ում: 1997-2001թթ ղեկավարել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: Թողարկել է «Ունի վերադարձ» (1998թ.), «Կանգնիր քարավան» (2002թ.), «Քելե լաո» (2002թ.), «Երազ տեսա» (2003թ.), «Մենք» (2007թ.) և այլ ձայնասկավառակներ: 2001թ. կրկին տեղափոխվել է ԱՄՆ: 2002թ. Հոլիվուդ և Բրբանկ քաղաքներում հիմնել է Կոմիտասի անվան 2 միջազգային երաժշտական դպրոց: Նրա նախաձեռնությամբ, 2006թ. Երևանում կայացել է Կոմիտասի անվան համահայկական երգի փառատոն: 2007թ. Լոս Անջելեսում, ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով, հանդես է եկել մենահամերգով: Նաև ստեղծել է «Արտիստներ խաղաղության համար» (Artists for Peace) միջազգային բարեգործական հիմնադրամը, որը ներկայացրել է «Այլևս երբեք» (Never Again) նախագիծը` նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին: 2011թ. Լոս Անջելեսում, նույն այդ ծրագրի շրջանակներում, համերգով է հանդես եկել հանրահայտ երգիչներ, արվեստագետներ Սթիվի Ուոնդերի, Մայքլ Սթոունի, Ալեքսիա Վասիլիուի, Չակա-Կանի, Էրիկ Բենեթի հետ: 2011թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում:

Գրում է Արմենակ Ավետիսյանը:


Загрузка...
«Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող
website by Sargssyan