Ոսկու «տենդը» 21-րդ դարում

Ինչպես հայտնի է, համաշխարհային առևտրի մեջ իր բացառիկ դերակատարումն ունի ոսկին: Ահա մի քանի դիտարկումներ համաշխարահային շուկայում ոսկու գնի, դերի և համաշխարահային պահուստների առօրեական վիճակի մասին: Բազմաթիվ երկրների Կենտրոնական բանկեր իրենց ոսկին պահում են Անգլիայի բանկի 9 նկուղներում, հիմա այնտեղ 400000 ձուլակտոր կա հատուկ փաթեթներում`  80 փաթեթ` յուրաքանչյուրը 1 տոննաոսկով: Ամբողջ աշխարհի պետությունները մեծացնումեն իրենց ոսկու պաշարները ժամանակակից պատմության մեջ աննախադեպ տեմպերով: Ոսկու տենդի առաջատարները Ռուսաստանն ու Թուրքիան են, որ բաց առճակատման մեջ են ԱՄՆ-ի հետուձգտում են իրենց պահուստներում կրճատել դոլարի մասնաբաժինը հօգուտ ոսկու` խառը ժամանակների գլխավոր հարստության: 2018-ը ռեկորդային էր ոսկու ներկաշուկայի պատմության մեջ` ԿԲ-ն գնել են 650 տոննա ոսկի: Վերջին անգամ նման տենդ եղել է 1971-ին, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց դոլարի կուրսը ոսկու հետ կապելու երկու գլխավոր ռեզերվներն աշխարհում ազատ նավարկության դուրս եկան: Պատճառն այն է, որ աշխարհում խաղաղ չէ` բացատրում է Ոսկու համաշխարհային խորհուրդը, որի տվյալներով անցած տարի երկրների պաշարը ավելացել է 34 տոննա ոսկով` դա մեկ ու կես տրիլիոն դոլար է շուկայական գնով:

2018-ին Դոնալդ Թրամփը մի քանի առևտրական պատերազմ է նախաձեռնել, որ վարկային գումարների թանկացման, Չինաստանի ու Եվրոպայի տնտեսական ակտիվության նվազման հետ խարխլել են համաշխարհային տնտեսության աճը: Տնտեսագետները, պաշտոնյաները, բիզնեսմենները սկսեցին խոսել համաշխարհային ֆինանսական նախորդ ճգնաժամին հաջորդած աճի տասնամյակի հերթական ցիկլի ավարտի մասին: Եվ Կենտրոնական բանկերը սկսեցին մեծացնել ոսկու գնումները 75%, ինչը մեծացրեց ոսկու պահանջարկը շուկայում 4%-ով`  4 345 տոննայով: Չնայած պահանջարկին` ոսկին 1%-ով էժանացավ` մյուս ակտիվների գնանկման համապատկերում ոսկին կատարեց իր գործառույթը` պահպանել, ոչ թե բազմապատկել հարստությունը:

Կենտրոնական բանկերը ոսկով են պահում իրենց միջազգային ռեզերվների տասներորդ մասը: Բայց այդ ցուցանիշը խիստ տարբերվում է` Արևմուտքի զարգացած երկրներում 65-75% է, Ռուսաստանում` 18%, Չինաստանում` 2,4%:

Պահուստների համալրման համար ոսկու գնման մեջ 2018-ին առաջատար են եղել Ռուսաստանն ու Թուրքիան, որ ակտիվորեն վարում են տնտեսության ապադոլարացման քաղաքականություն` ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի պատճառով: Հետ չէր մնում և Ղազախստանը: Երբ Վաշինգտոնը հաճույքով պատժամիջոցներ է սահմանում իր հակառակորդների դեմ, նրանցից շատերն անցյալ տարի նախընտրեցին ոչ միայն ազատվել ամերիկյան ակտիվներից ու ոսկի գնել, այլև հայրենիք վերադարձնել Արևմուտքի պահեստարաններում պահված ոսկին: 2017-ին այդ եռյակն ապահովեց ոսկու համաշխարհային գրեթե ամբողջ պահանջարկը, իսկ 2018-ին` կեսից ավելին, երբ նրանց օրինակին հետևեցին այլ երկրներ: Իրենց գնումները նշանակալից մեծացրին Հնդկաստանը, Հունգարիան ու Լեհաստանը: 2013-ից հետո ոսկու շուկա վերադարձավ Ադրբեջանը և միանգամից 14 տոննա ոսկի գնեց: Ռուսաստանի ոսկու պաշարը սրընթաց աճեց Կենտրոնական բանկում ԱՄՆ արժեթղթերի կրճատմանը զուգահեռ: Հիմնականում ռուս արտադրողներից ոսկու գնումներն արդեն չորրորդ տարին գերազանցում են 200 տոննան, 2018-ը ռեկորդային էր բոլոր ժամանակներիհամար` արձանագրել է World Gold Council-ը: Ռուսաստանի բանկը ոսկու մասնաբաժինն ավելացնում է        նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով` 2017-ի տարեվերջին ասում էրԿԲ-ի փոխնախագահ Սերգեյ Շվեցովը` բացատրելով դա Ռուսաստանի ֆինանսական ու տնտեսական անվտանգության ապահովմամբ:

Թուրքիան ունի նույն պատճառները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասում է, որ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է հայտարարել Թուրքիային: «Նրանք դոլար ունեն, մենք` մարդիկ, արդարություն ու ալլահ»` հայտարարեց Էրդողանը օգոստոսին` քաղաքացիներին ու բիզնեսին կոչ անելով ազատվել դոլարից: Թուրքիան քառորդ դար ոսկի չէր գնում և ոսկու շուկա վերադարձավ 2017-ին, երբ սրվեց իրավիճակը հարևան Սիրիայում: Թուրքիան, որ ՆԱՏՕ-ի անդամ է, Ռուսաստանի հետ ռմբակոծում էր քրդերի դիրքերը ու մեղադրում ԱՄՆ-ին, որ նրանց աջակցում է: Ոսկու պաշարների կուտակման գործընթացը կրճատելու ցանկություն առաջիկայում որևէ երկիր չի արտահայտել: World Gold Council-ի աշնանային հարցման տվյալներով` աշխարհի յուրաքանչյուր հինգերորդ Կենտրոնական բանկ պատրաստվում է մեծացնել իր ոսկու պաշարներն առաջիկայում և ոչ մի բանկ մտադիր չէ կրճատել: 2018-ին բանկերը դժվարությամբ էին հրաժարվում ոսկուց և եթե վաճառում էին, շատ քիչ` ընդամենը 1,5 տասնյակ տոննա: Ավստրալիան ու Գերմանիան վաճառել են 4-ական տոննա, Ուկրաինան` 1200 կիլոգրամ:

 Անդրանիկ Հարությունյան

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan