Պանթիֆիկոսը ցնցեց Արաբական թերակղզին

Նախօրեին տեղի ունեցավ մի աննախադեպ երևույթ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտում: Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը ոտք է դնում Արաբական թերակղզի, իսլամի հայրենիք, և առաջին անգամ պատարագ է մատուցում Պարսից ծոցի երկրում:

Պատարագը բացօթյա էր` «Զայեդ սպորտ սիթի» մարզադաշտում, դա նույնպես աննախադեպ էր` մինչև այժմ ԱՄԷ-ի իշխանությունները քրիստոնյաներին թույլ էին տալիս պատարագ մատուցել միայն եկեղեցիներում: Պապը մարզադաշտ եկավ իր փամփուշտների համար անթափանց ապակիով հայտնի պապամոբիլով: ԱՄԷ-ն սահմանակից է Սաուդյան Արաբիային, որտեղ արգելված է եկեղեցիներ կառուցել և քրիստոնյաները ենթարկվում են կոշտ սահմանափակումների: Ի տարբերություն Էր Ռիադի` ԱՄԷ-ի իշխանությունները չեն խոչընդոտում եկեղեցիների կառուցմանը: Մինչև հիմա արգելված էր միայն բացօթյա պատարագը: ԱՄԷ-ի բնակչության 13% քրիստոնյաներ են, հիմնականում` կաթոլիկներ:

Երկրում արգելված է իսլամից այլ կրոնի անցնել, չի թույլատրվում նաև միսիոներական աշխատանքը: Իտալերենով պատարագին ներկա էր 135 000 մարդ: Պապի խոսքերը թարգմանվում էին արաբերեն ու անգլերեն: Ֆրանցիսկոսը միջկրոնական ֆորումի շրջանակներում հանդիպեց իսլամի ամենահեղինակավոր համալսարանի` Ալ Ազխարի շեյխ Ահմադ ատ Թայիբի հետ: Շեյխը Մերձավոր Արևելքի մուսուլմաններին կոչ արեց ընդունել տեղական քրիստոնյաներին` նրանց անվանելով «մեր ուղեկիցներ»: Ֆրանցիսկոս պապը կոչ արեց դադարեցնել բոլոր ռազմական կոնֆլիկտները Մերձավոր Արևելքում:

Պապը հիշեցրեց Եմենի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի զինված կոնֆլիկտների սարսափազդու հետևանքները: Որոշ կոնֆլիկտներում իր մասն է ունեցել և ԱՄԷ-ն: Երկրի զինված ուժերը զինել են սիրիական ընդդիմությանը: Շեյխ Ահմադն ու պանթիֆիկոսին միջկրոնական ֆորումի պատվիրակների համար ելույթ ունեցան, ֆորումի ավարտին ընդունվեց «Ամբողջ աշխարհում խաղաղության ու համակեցության համար մարդկային եղբայրության մասին» կոչը: Շեյխ Ահմադը իր ելույթում ասաց. «Սիրեք ձեր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին: Նրանք մեր համերկրացիներն են: Նրանք մեզ մոտ են: Մեր միջև սերտ կապեր կան»: «Դուք փոքրամասնություն չեք: Դուք լիիրավ քաղաքացիներ եք: Մոռացեք «փոքրամասնություն» բառը: Մեզ սերտ կապեր են կապում` դա նման է ժայռի, որին բախվելով փշրվում են մեզ բաժանելու բոլոր փորձերը»` հայտարարեց շեյխ Ահմադը` դիմելով Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին:

Շեյխ Ահմադի ելույթը, մեղմ ասած, հեղափոխություն է մուսուլմանական աշխարհում, եթե նրա խոսքը Մերձավոր Արևելքին է ուղղված: Տարածք, որտեղ ծնունդ է առել քրիստոնեությունը և տարածք, որտեղից քրիստոնեությունն այսօր դուրս է մղվում: Հռոմի պապը իր ամենապատմական այցն է կատարել, եթե կարողացել է իր ներկայությամբ մուսուլամանական աշխարհում ամենահարգված համալսարանի` Ալ Ազխարի շեյխ Ահմադ ատ Թայիբին մղել նման հայտարարության և հայտարարությունն ուղղել այն երկրներին, որտեղ պայթեցվում են քրիստոնեական եկեղեցիներն ու սպանվում քրիստոնյաները:

Անդրանիկ Հարությունյան

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan