Վենեսուլայից ոսկի Իրանի համա՞ր

Օրերս պարզ դարձավ, որ ԱՄՆ-ըուժեղացրել է ճնշումը Թուրքիայի վրա` պահանջելով դադարեցնել Վենեսուելայից ոսկի գնելը: Արևմտյան աղբյուրները նշում են, որ Վենեսուելայի հետ ոսկու առևտրում ներգրավված երկրներից Թուրքիան հարուցում է ԱՄՆ-ի մեծ անհանգստությունը: Աճում է կասկածը, որ Թուրքիա արտահանվող ոսկին ի վերջո հայտնվելու է Իրանում` խախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները: Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն  աջակցում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով բախվել է քաղաքական մեծ ճգնաժամի: Թուրքիայիում Վենեսուելայի միջև ոսկու առևտուրը սրընթաց աճում է: Անցյալ տարի Վենեսուելան Թուրքիա է արտահանել 900 միլիոն դոլարի ոսկի` պաշտոնապես վերամշակելու ու Վենեսուելային վերադարձնելու համար, բայց վերադարձի որևէ տվյալ չկա: Անկարան նոր նախազգուշացում է ստացել Իրանի դեմ պատժամիջոցները խախտելումասին: Արևմտյան երկրների կառավարությունները Թուրքիային համարում են այդ առումով ռիսկի գլխավոր աղբյուր` Անկարան Կարակասից ավելի շատ ոսկի է ստացել, քան Մոսկվան ու Դուբայը, որ նույնպես ակտիվ գնում են Վենեսուելայի ոսկին Մադուրոյից: ԱՄՆ սենատոր Մարկ Ռուբիոն, որ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, զգուշացրել է ԱՄԷ-ին ու Թուրքիային, որ չպետք է դառնան «աղաղակող հանցագործության մասնակիցներ»: Վերջին օրերին արձանագրվել են ռուսական ու թուրքական մասնավոր ինքնաթիռների թռիչքներ Կարակաս: Անկարան պնդում է, որ միջազգային կանոններով է առևտուր անում:

Հատկանշական է, որ Կարակասում վայրէջք կատարած ինքնաթիռներից մեկը պատկանելէ Ciner խմբին` թուրքկան լեռնահանքային մեծ ընկերությանը, որը սերտ կապված է Էրդողանի անվան հետ: Վենեսուելացի ընդդիմադիր պատգամավոր Խոսե Գերան պնդում է, որ Nordwind ընկերությանը պատկանող ռուսական ինքնաթիռը Կարակաս է եկել, որ երկրից 20 տոննա ոսկի տանի: Վենեսուելայի կառավարության հակառակորդները իշխանությանը մեղադրում են ոսկու անօրինական հանույթի մեջ: Ոսկու հանույթը լուրջ վնաս է պատճառում շրջակա միջավայրին, աղտոտում է հանքերը, մանր հանքերը գտնվում են մաֆիայի վերահսկողության տակ, որը հաճախ է բռնի ուժի դիմում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագրով արգելել է ԱՄՆ քաղաքացիներին Վենեսուելայի հետ ոսկու առևտրով զբաղվել: Դա վերաբերում է նաև երրորդ կողմին, ինչպես Թուրքիան է: Անկարան արդեն զգուշացվել է, որ շատ բարակ սառույցի վրայով է քայլում:

Մադուրոյի կառավարության եկամուտների գլխավոր աղբյուրը նավթի արտահանումն է, բայց նավթի վաճառքի եկամուտները նվազում են պատժամիջոցների ու նավթի գնանկման պատճառով: Դա ստիպում է Կարակասին որոնել եկամուտների այլընտրանքային աղբյուրներ, որոնցից մեկն էլ ոսկու վաճառքն է:

Փաստորեն պատահական չէր, որ Էրդողանն առաջիններից մեկը կրծքով պաշտպանեց Մադուրոյին` հայտարարեով. «Եղբայրս, Թուրքիան քեզ հետ է»: Թուրքիան միշտ նրանց հետ է, ումից շահ ունի: Իսկ ոսկին շատ կոնկրետ շահ է, հանուն որի Էրդողանը պատրաստ է նոր հակասությունների մեջ մտնել Թրամփի հետ` հները չհաղթահարած:

Անդրանիկ Հարությունյան

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan