Ֆեյսբուքյան նամականի. պայքա՞ր, թե՞ «բառդակ» իշխանության ներսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական օրհներգի փոփոխության մասին քննարկումները բավականին հետաքրքիր շերտեր բացահայտեցին ոչ միայն հասարակության և իշխանության գեղագիտական մոտեցումների և դրանց միջև առկա համաձայնությունների ու հակասությունների, այլև հենց իշխանության ներսում եղած հակասությունների առումով: Օրհներգի փոփոխությունն, իհարկե, առիթ էր, պատճառն ավելի խորքային է: Այդ առիթը, սակայն, ցույց տվեց, թե ինչպիսին է իշխանության ներքին խոհանոցը: 

Օրհներգի փոփոխությունների շուրջ քննարկումները վերածվեցին ներիշխանական ֆեյսբուքյան հակադրությունների, եղան դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետ սկսեցին հարաբերվել ֆեյսբուքյան բաց նամակներով կամ բավական սուր, ներթիմային սոլիդարության սահմանն ակնհայտորեն խախտող մեկնաբանություններով: Սա, իհարկե, փաթեթավորվում է որպես ներքին դեմոկրատիա, կամ, ինչպես ընդունված է ասել, ներիշխանական ընդդիմության առկայություն: 

Սակայն ֆեյսբուքյան այս փոխհրաձգություններից զատ, նկատվում է նաև որոշակի անհամատեղելիություն հնչող հայտարարությունների մասով: Օրինակ, մի դեպքում հայտարարվում է, որ օրհներգի փոփոխության հարցը կքննարկվի խմբակցությունում, մեկ այլ դեպքում հայտարարվում է, որ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվի: Կառավարությունն էլ իր հերթին է փոխվարչապետներից մեկի գրասենյակի ղեկավարի մակարդակով տեղեկացնում, որ նման հարց քննարկման դրված չէ գործադիրում: Այսինքն, ոչ միայն չկա ներկուսակցական հստակ դիրքորոշում կոնկրետ հարցի վերաբերյալ, այլև չկա հստակեցված ընթացակարգ: Կամ պարզ ասած՝ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, բայց այս չիմացությունը ներկայացվում է որպես ներկուսակցական դեմոկրատիա: 

Ներկուսակցական դեմոկրատիան ու կարծիքների բազմազանությունն, անշուշտ, ողջունելի երևույթներ են: Սակայն սրանք վերացական հասկացություններ չեն, այլ կոնկրետ մեխանիզմներ ու մշակույթ, որոնք յուրացվել են արևմտյան քաղաքական, կուսակցական համակարգերի կողմից: Արևուտքում էլ խոշոր կուսակցությունների ներսում կան հակադիր թևեր, բայց այդ հակադրությունը հիմնվում է շատ կոնկրետ հայեցակարգային տարբերությունների վրա և արտահայտվում շատ կոնկրետ ընթացակարգերով, օրինակ, ներկուսակցական ընտրություններով ու դեբատներով: Ո՛չ ՔՊ–ում, ո՛չ էլ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս որևէ նման ընթացակարգ չի ներմուծվել: Թիմը, այնուհետ նաև խմբակցությունը կազմվել է Փաշինյանի և նեղ շրջանակի հայեցողությամբ: Հետևաբար ցանկացած ներքին անհամաձայնություն, իսկ դրանք վստահաբար քիչ չեն, առանց ներկուսակցական դեմոկրատիայի հստակ ընթացակարգերի, պարզապես վերածվում է անձնական, շահադիտական, իշխանության համար մղվող պայքարի կոնտեքստում արվող սակարկման:

Իշխանության ներսում, սակայն, անհամաձայնությունների այս շքերթը չի սահմանափակվում միայն քաղաքական թիմով, այն դառնում է ընդհանրապես միջգերատեսչական հակամարտությունների առիթ, և պարգևավճարների հայտնի թեման դրա վառ ապացույցներից մեկն է: Ասել է թե, բացի Նիկոլ Փաշինյանի անձից ու նրա լեգիտիմության շուրջ միաբանությունից, այլ առանցք իշխանությունն այս պահին չունի , և գտնվում է անվերջ ներքին հակամարտությունների պրոցեսում: Թե ուր կարող է սա տանել, մենք շատ լավ գիտենք նախորդ իշխանության փորձից: Մի կողմից միմյանց դեմ արվող տեղեկատվական արտահոսքեր, որոնք ներքին կոնֆլիկտների արդյունքն են, մեկ այլ կողմից՝ Սերժ Սարգսյան, որ հանդես էր գալիս այդ կոնֆլիկտները կարգավորողի դերում և դրա դիմաց ստանում էր հլու–հնազանդ և իրենից կախված համակարգ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
Ալլա Պուգաչովային կարող են դատարան կանչել Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի գործով Արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում». «Փաստ» Վարչապետը հիմա էլ մեկնում է Բրյուսել. «Փաստ» 27 200 ԱՄՆ դոլար, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք՝ «Իմ քայլի» պատգամավորի հայտարարագրում. «Փաստ» Նախկինների ու նորերի բախումը. «Փաստ» Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը. «Փաստ» Պատասխաններ տալու ժամանակը. «Փաստ» Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը «Աղքատությունն իրենց ուղեղում չէ, որ իրենք մտածեն դուրս գալ այդ վիճակից». «Փաստ» Բուռն ծափահարություններ, օվացիա. անձնակենտրոնություն, ամեն դեպքում, կա. «Փաստ» «Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել». «Փաստ» Պապն ու թոռը. ո՞րն է Տեր-Պետրոսյանի դերակատարումը. «Փաստ» «Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մրցույթի Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան Խոշոր չափի գողություն Վարդենիսում. թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ վնասը՝ 1,25 մլն դրամ Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
website by Sargssyan