Համակարգայնության և հաստատակամության դեֆիցիտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Շահումյանի հրապարակում ավտոկայանատեղիի առկայությունը չթույլատրող որոշումը, որն օրերս ընդունել է քաղաքապետարանը, բավական հակասական տեսակետների տեղիք է տվել: Կան մարդիկ, ովքեր ողջունում են քաղաքային այդ տարածքի ապակայանատեղիացումը, կան նաև այլոք, ովքեր չեն հասկանում, թե ում է պետք այդ դատարկ տարածքը, եթե քաղաքում կայանելու տեղ հազիվ է գտնվում: 

Անշուշտ, իհարկե, քաղաքին որպես ոչ միայն սպառողական, այլև մշակութային տարածք դիտարկելու քաղաքապետարանի այս փորձը ողջունելի է, ու նաև բնական, որ որոշակի շրջանակներ կդժգոհեն դրանից: Ընդհանրապես բոլոր խոշոր քաղաքներում էլ կա այս խնդիրը, ու այն որևէ տեղ հարթ չի լուծվում: Սակայն քաղաքային նոր մշակույթի ու քաղաքապետարանի որոշման մասին չէ, որ ցանկանում ենք խոսել, ասվածը զուտ մեկ օրինակ է: Օրինակ առ այն, որ այլ օրինակների հետ նույն շարքում ցույց է տալիս իշխանությունների քաղաքական վարքի դրվագային, ոչ կոնցեպտուալ մոտեցումը մի կողմից, այդ մոտեցումներն իրացնելու հարցում հաստատակամության բացակայությունը՝ մեկ այլ կողմից: Այլ հավել յալ օրինակներ կարող են ծառայել, դիցուք, նոր սերնդի ՀԴՄ– ների գների իջեցումը, բնականաբար պետական սուբսիդավորման հաշվին, կամ օպտիմալացման շուրջ անորոշությունը, հաճախ էլ արվող հետքայլերը կոնկրետ տեղերում, աջ ղեկով մեքենաներ բերողներին արվող զիջումները և այլն: 

Այս և այլ օրինակներով տեսնում ենք, որ իշխանությունը, ունենալով որևէ լավ գաղափար, այն կամ իրագործում է, բայց չի կարողանում մատուցել այնպես, որպեսզի կասկածի տակ չդրվի դրա արդյունավետությունը, կամ էլ չի իրագործում՝ զգուշանալով հանրային արձագանքից: Երկրորդ տարբերակը դեռ կարելի է հասկանալ՝ իշխանությունը՝ պայմանավորված հեղափոխության բնույթով, բավականին կախված է հասարակական վարկանիշից ու այն հաշվի չառնել չի կարող: Անհասկանալի է առաջինը, երբ փաստացի կայացված որոշումները, արված քայլերը, որոնց հետևում դժվար  է որևէ անազնիվ մղում գտնել, դառնում են սկեպտիցիզմի կամ քննադատության առարկա:

Արդյո՞ք խնդիրը միայն տեղեկատվական քաղաքականության փնթիությունն է: Այն, որ տեղեկատվական քաղաքականության առումով նոր իշխանությունները ունեն բացթողումներ, ակնհայտ է, իհարկե: Բայց խնդիրն առավել խորքային է:

Իշխանությունների այս կամ այն քայլերը կրում են դրվագային բնույթ, թողնում են բացառապես մեկ որոշման, տեղային որոշման էֆեկտ: Դիցուք՝ Շահումյանի հրապարակն ազատվում է կայանատեղիից, բայց դրան չեն հետևում կայանատեղիից ազատվող այլ հանրային տարածքներ, միաժամանակ արդարացիորեն հնչում են մտահոգություններ, թե առանց Կենտրոնի տրանսպորտային հանգույցը մասնավորապես, Երևանի տրանսպորտային հանգույցն ընդհանրապես կարգավորելու, ինչ իմաստ ունի վաղաժամ գնալ նման որոշումների, գուցե ողջունելի որոշումների: Կամ մեկ այլ օրինակ: Հիշում ենք, թե ինչպես Նոր Նորքի զանգվածներից մեկում մեծ շուքով ապօրինի շինություն քանդվեց: Ապօրինի շինությունների ապամոնտաժման հարցը, սակայն, այս մեկ շինության քանդմամբ կարծես փակվեց՝ տպավորություն թողնելով, թե այլ ապօրինի շինություններ կամ չկան Երևանում, կամ կան, բայց խնդիրը ոչ թե համակարգային էր, այլ լոկալ: Եվս մեկ օրինակ ամենաարդիական հարցի մասով: Կա օպտիմալացման համապարփակ նախագիծ: Բայց չկա այդ նախագծի գործարկման հետևանքների մասին հաշվարկ: Օպտիմալացումն արվում է առանց դրա տնտեսական ու քաղաքական հետևանքները հաշվի առնելու: Նաև հենց այս պատճառով է, որ օպտիմալացումը, հանձինս կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի, օդում կախված է մնացել, ու երկու ամիս է՝ ինչ ամբողջական կառավարություն մենք չունենք: 

Ընդհանուր առմամբ, իշխանության առանձին դրվագային քայլերից շատերը ողջունելի են, ակնհայտորեն արվում են ազնիվ և լավ մղումներով: Բայց որևէ կերպ այդ առանձին դրվագները չեն տեղավորվում մեկ համակարգի, մեկ շարքի մեջ: Սրան գումարենք նաև հաստատակամության բացակայությունն ու զգուշավորությունը հասարակական արձագանքից: Մեծ հաշվով, այս երկու կոմպոնենտները կապված են միմյանց: Չի կարող լինել հաստատակամ մի օրգանիզմ, որ չունի հաստատված հայեցակարգ ու համակարգ ու հենվում է առանձին–առանձին լուծումների վրա: Լուծումներից որոշները դիմանում են, որոշներն էլ ճկվում են հանրային արձագանքի տակ: Արդյունքում, թե լավ, թե վատ որոշումները դառնում են քննադատության առարկա, որովհետև իրենց էությամբ կիսատ են, չեն ներշնչում համակարգային լինելու որևէ հույս: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan