Չմարող հրդեհ. ՊՊԾ գնդի չբացվող թնջուկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատավարությունն էր, որը անցավ ոչ այդքան հերթական մթնոլորտում՝ հաշվի առնելով, որ դատավարությանը որպես վկա ներկա էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Օսիպյանի ներկայությունն ինքնին ենթադրել էր տալիս, որ որոշակի արտառոց իրավիճակ ամեն դեպքում կլինի: Ենթադրությունները, սակայն, ոչ միայն իրականացան, այլ ավելին՝ վիճակը ավելի քան արտառոց էր: Օսիպյանի դիրքորոշումն ու այդ դիրքորոշմանը հնչած բացասական արձագանքները բավական դառը տպավորություն թողեցին:

Սակայն մի կողմ թողնելով տեղի ունեցածի գեղագիտական մասը՝ առավել խորհրդանշական է խնդրի քաղաքական կողմը: Թվում էր, թե ՊՊԾ գնդի գրավման գործով դերակատարների մեծ մասի ազատ արձակումն ու համաներման արդյունքում նրանց նոր կարգավիճակը, որն ակնհայտորեն քաղաքական նոր իրավիճակի ու նոր իշխանության որոշման հետևանք էր, ի վերջո կքանդի այն լարվածության կծիկը, որ կա այդ գործով: Սակայն այդ կծիկը, ինչպես որ քարկապված էր նախկինում, այդպես էլ շարունակում է մնալ հիմա: Պայմանական ասած՝ նոր Հայաստանի ոստիկանապետի ներկայությունն ու դիրքորոշումը դատավարությանը ցույց է տալիս, որ մեծ հաշվով փոխվել է միայն գործով մեղադրվողների կարգավիճակը, բայց չի փոխվել գործում ներգրավված տարբեր սուբյեկտների փոխհարաբերությունը:

Այս խորհրդանշական դատավարությունն, ընդ որում, տեղի է ունենում մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր ինֆորմացիոն առիթին զուգահեռ: Սամվել Բաբայանի աղմկահարույց հայտարարությունն առ այն, որ Սերժ Սարգսյանը 2017թ. հանդիպումներ է ունեցել Արցախի ռազմա–քաղաքական վերնախավի հետ ու խոսել է հնարավոր զիջումների մասին, անպատասխան չի մնացել: Թե՛ Բաբայանին ի պատասխան հնչած հայտարարություններում, թե՛ Բաբայանի խոսքերում կարմիր թելի պես անցնում է 2016թ. հուլիս ձևակերպումը: Բաբայանն, օրինակ, նշում է, թե հուլիսին ինքը Փաշինյանի հետ խոսել է ու ասել է Քոչարյանի մասին իր կարծիքը: Պատասխանողներն էլ՝ հիշատակվող հանդիպման փաստը վերագրում են ոչ թե 2017–ին, այլ 2016թ. հուլիսին:

Այն հանգամանքը, որ ՊՊԾ գնդի գրավման փաստը որոշակի, թեկուզև անուղղակի կապ ուներ 2016թ. ապրիլի հետ, գնալով ակներև է դառնում: Ծռերն, օրինակ, դեռևս գրավման օրերին էին պնդում, թե նման քայլի են գնացել, որպեսզի կանխեն հողերի հանձնման որևէ սցենար: Հիմա էլ հնչող հակասական հայտարարություններն են ուրվագծում կապը 2016թ. ապրիլի և հուլիսի միջև: Թե ինչպիսին է այդ կապն ուղղակիորեն, դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ ՊՊԾ գնդի գրավումն ինքնին մեկ խմբի գործողություն չէր պարզապես: Այն ունի քաղաքական շերտեր, որոնք ինչպես կոծկվեցին ու տեղավորվեցին բացառապես քրեական դատավարության տակ, այդպես էլ շարունակում են կոծկված լինել հիմա, նույնիսկ այն պարագայում, երբ գործով անցնողների գերակշիռ մասն ազատության մեջ է:

Ասել է թե, գործը իրավական իմաստով ստացավ գնահատական՝լավ, թե վատ, այլ հարց է: Բայց գործի քաղաքական գնահատականը չկա ու կարծես թե չի լինելու, ինչի արդյունքում մենք տեսնելու ենք հարցի շահարկումներ թե՛ ապստամբության կոնտեքստում, որը Ծռերը համառորեն կփորձեն ներկայացնել որպես թավշյա հեղափոխության հաջողության նախապատրաստական գրավական, թե՛ Արցախյան հարցում: 

Ընդհանրապես, կարծես թե մենք ունենք քաղաքական գնահատականներ տալու խնդիր այս կամ այն բեկումնային փաստին ու սահմանափակվում ենք բացառապես իրավական գնահատականներով: Սա իր հետ բերում է մոլորությունների, մանիպուլ յացիաների ու շահարկումների մի հագեցած դաշտ: Այդ դաշտն ամեն անգամ համալրվում է, երբ ամեն հերթական իրադարձությունից հետո քաղաքական գնահատականներն այդպես էլ չեն հնչեցվում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan