Մնացականյանը «խոսում է ամեն ինչի մասին և ոչինչ չի ասում»

regnum.ru–ն «Բանակցություններ առանց բանակցությունների. Երևանի «հեղափոխական» իշխանությունը ամեն ինչ գաղտնի է պահում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում պահպանվում է կառուցողական մթնոլորտը, և Հայաստանը շարունակում է և շարունակելու է մասնակցել բանակցային գործընթացին: Նա նաև նշել է, որ ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր պաշտոնական հանդիպմանը, ապա չպետք է շտապել, կարևորն այն է , որ գործընթացը կառուցվում է այնպես, որ արդյունք լինի, և պետք է համոզված լինել, որ հաջորդ քայլերը կկառուցվեն այնպես, որ այս դինամիկան պահպանվի: Այս իրավիճակի տարօրինակությունն այն է, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը չի քննարկում ղարաբաղյան կարգավորման հարցը «խաղաղություն տարածքների փոխարեն» բանաձևով և կողմ է Ստեփանակերտի մասնակցությանը բանակցային գործընթացին, Ադրբեջանի ԱԳՆ–ն մեղադրեց Հայաստանին «բանակցությունները խաթարելու ձգտման մեջ»: Հետևաբար Մնացականյանի հայտարարությունը ընկալվում է միանգամից երեք հնարավոր ձևով. կա՛մ նա բացահայտորեն բլեֆ է անում՝ փորձելով թաքցնել այն փաստը, որ բանակցային գործընթացն ընդհատվել է, կա՛մ Երևանը գաղտնի անդրկուլիսյան բանակցություններ է վարում և ընդունում է կամ պատրաստվում է ընդունել Ադրբեջանի պայմանները, որոնք հրապարակավ հնչում են որպես Հայաստանի կողմից բոլոր շրջանների ազատում և Ստեփանակերտին ինքնավարության կարգավիճակի շնորհում Ադրբեջանի կազմում, կա՛մ էլ Բաքուն որոշակի զիջումների է գնում, որը չի ցանկանում հրապարակայնորեն հայտարարել բանակցային գործընթացը պահպանելու համար: Ցավոք, «հեղափոխական» Երևանը շարունակում է պահպանել «գաղտնիության» կնիքը ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներում, իսկ ինքը՝ Մնացականյանը, «խոսում է ամեն ինչի մասին և ոչինչ չի ասում»: Իրավիճակը նույնիսկ չփոխվեց այն ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները Մնացականյանին հրավիրեցին հանդիպման` ներկայիս իրավիճակը պարզաբանելու նպատակով: Բայց, ցավոք, ինչպես առաջ էր, նույնն է նաև հիմա՝ հնչում են բառեր և ոչ մի կոնկրետ բան:

Կամո Խաչիկյան

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan