Վրաստանն ու Հայաստանը համարվում են ազատ համացանցով երկրներ

kommetsant.ru–ն «Համացանցը հետխորհրդային տարածքներում. ազատ տարածքներ, մասնակի ազատ տարածքներ և գորշ տարածքներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի կառավարությունը որոշ վերապահումներով կողմ է արտահայտվել օրենքի այն նախագծին, որը նախատեսում է ռունետի (ռուսալեզու համացանց) ազատությունը: Դա հանդիսանում է համացանցի կարգավորման նկատմամբ այն բազմաթիվ փորձերից մեկը, որոնք ներկայումս քննարկում են Դումայում: kommetsant–ը հետազոտել է հարևան երկրների համացանցի կարգավորման փորձը:

Ըստ այդ հետազոտության, Ռուսաստանը (67 բալ ըստ համացանցի ազատության Freedom House–ի ռեյտինգի, ինչքան բարձր է բալը՝ այնքան անազատ է համացանցը), Ղազախստանը (62 բալ) և Ուզբեկստանը (72 բալ) դասվել են ոչ ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Ղըրղըզստանը (38 բալ), Ուկրաինան (45 բալ) և Ադրբեջանը (60 բալ) դասվել են մասնակի ազատ համացանցով երկրների շարքին: Վրաստանը (25 բալ) և Հայաստանը(27 բալ) ազատ համացանցով երկրներ են: Մոլդովան, Թուրքմենստանը և Տաջիկստանը համարվում են գորշ տարածքներ, քանի որ չեն մտել Freedom House–ի ռեյտինգի մեջ: Սակայն նշվում է, որ Մոլդովայի դեպքում համացանցի որոշակի սահմանափակումների մասին երբևէ տվյալներ չեն եղել, Թուրքմենստանը համարվում է հետխորհրդային տարածքի և ընդհանրապես աշխարհի ամենափակ երկրներից մեկը, և պարզ է, որ համացանցի ազատության սահմանափակումները այնտեղ բազմաթիվ են, իսկ Տաջիկստանը, չնայած Թուրքմենստան չէ, բայց այնտեղ ևս լինում են համացանցի ազատության սահմանափակման դեպքեր: 

Ադրբեջանը, ըստ համացանցի ազատության Freedom House–ի ռեյտինգի, ունի 60 բալ և համարվում է մասնակի ազատ համացանցով երկիր: Այս երկրում արձանագրված խախտումներից են քաղաքական, սոցիալական կամ կրոնական բովանդակության էջերի արգելափակումները, քաղաքական և սոցիալական բովանդակության նյութերի տեղադրման համար համացանց օգտագործողների և բլոգերների ձերբակալությունները, իշխանությունների տեսանկյունից առցանց քննարկումներում արտահայտվող «խոսափողերի» առկայությունը, ընդդիմության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների ռեսուրսների վրա կիբերհարձակումները և սահմանափակումները: 2016 թվականին Ադրբեջանում ընդունվել է օրենք, որը նախատեսում է քրեական հետապնդում երկրի նախագահին վիրավորելու համար (նախկինում օրենքը գործում էր միայն տպագիր մամուլում հրապարակումների համար): Ընդ որում, առավել լուրջ պատիժ է սպառնում այն մարդկանց, որոնք տարածում են վիրավորանքներ՝ օգտագործելով ֆեյքեր: 2017 թվականին ընդունվել են օրենքի փոփոխություններ, ըստ որոնց, իշխանությունները իրավունք ունեն արգելափակել այն կայքերի մուտքը, որոնք վտանգ են ներկայացնում պետության և հասարակության համար: Այս հիմքով փակվել են մի շարք լրատվական միջոցներ, այդ թվում `«Ազատություն» ռադիոկայանը: Տասնյակ լրագրողներ, բլոգերներ և ինտերնետ–ակտիվիստներ հետապնդման են ենթարկվում համացանցային տարբեր «խախտումների» համար:

Վրաստանն ունի 25 բալ և հետխորհրդային տարածքում համացանցի ազատությամբ գրավում է առաջին տեղը: 2017 թվականին ընդունվել են Սահմանադրության փոփոխություններ, որոնք ապահովում են համացանցի մատչելիությունը և ազատ օգտագործման իրավունքը: Ըստ փորձագետների, համացանցի միակ լուրջ սահմանափակումն այն է, որ իշխանությունների համար անցանկալի քաղաքական և սոցիալական բովանդակության նյութերի տեղադրման դեպքում օգտատերերի և բլոգերների նկատմամբ հետապնդման դեպքեր են լինում: 

Հայաստանը ունի 27 բալ և համարվում է ազատ համացանցով երկիր: Այս երկրում համացանցը սահմանափակող ոչ մի իրավական ակտ չի հայտնաբերվել: Փորձագետները նշում են, որ քաղաքացիները հաջողությամբ օգտվել են սոցիալական ցանցերից, ակնթարթային մեսենջերներից, հոսքային ծառայություններից և այլն:

Կամո Խաչիկյան

 

loading...
Ալլա Պուգաչովային կարող են դատարան կանչել Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի գործով Արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում». «Փաստ» Վարչապետը հիմա էլ մեկնում է Բրյուսել. «Փաստ» 27 200 ԱՄՆ դոլար, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք՝ «Իմ քայլի» պատգամավորի հայտարարագրում. «Փաստ» Նախկինների ու նորերի բախումը. «Փաստ» Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը. «Փաստ» Պատասխաններ տալու ժամանակը. «Փաստ» Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը «Աղքատությունն իրենց ուղեղում չէ, որ իրենք մտածեն դուրս գալ այդ վիճակից». «Փաստ» Բուռն ծափահարություններ, օվացիա. անձնակենտրոնություն, ամեն դեպքում, կա. «Փաստ» «Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել». «Փաստ» Պապն ու թոռը. ո՞րն է Տեր-Պետրոսյանի դերակատարումը. «Փաստ» «Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մրցույթի Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան Խոշոր չափի գողություն Վարդենիսում. թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ վնասը՝ 1,25 մլն դրամ Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
website by Sargssyan