Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ պետական կառույցներում օպտիմալացման խնդրին և զպասվող գործազրկությանը։

« Այն մարդիկ, ովքեր պետական կառույցներում օպիտիմլացման արդյունքում կմնան առանց աշխատանքի, կգտնեն նոր հնարավորություն՝ մասնավոր հատվածում իրենց դրսևորելու»,-նշեց նա Դիտարկմանը, թե շուկան շատ փոքր է ու այնպես չէ, որ բոլորը կարող են բիզնեսով զբաղվել, նախարարն արձագանքեց. «Շուկան այնպիսի բան է, որ մասնագիտությունների որոշակի պահանջարկ է թելադրում, բոլորը, ովքեր հասկանում են շուկայի պահանջը, կարող են որոշակի ջանք գործադրել, վերաորակավորվել»: