Դավիթ Գասպարյան. «Պետք է զգույշ լինել, որ ոգևորությամբ փողոց դուրս եկած մարդը չհիասթափվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մտավորականների հետ զրույցի շարքում այսօր հյուրընկալել ենք գրականագետ Դավիթ Գասպարյանին: 

Գինին, երկիրն ու զտման ճանապարհը

Զրույցի սկզբում Դավիթ Գասպարյանը գինի պատրաստելու գործընթացն է բացատրում: Նա հենց այդ կերպ է նկարագրում այն իրավիճակը, որն այսօր ունենք և հետագայում պետք է ունենանք:

«Գինին որ քաշում են, այն մի շրջան ապրում է պղտորության մեջ: Հետո նաև զտվում է, այնուհետև մի քանի անգամ քամում են, և գինին նոր դառնում է գինի: Մեր աչքի առաջ այսքան տեղաշարժեր, փոփոխություններ եղան: Անուններ շրջանառվեցին, ոմանք դիրքերից ընկան, ոմանք վեր բարձրացան: Մենք աստիճանաբար պետք է գնանք դեպի զտում, որպեսզի մեր երկիրը զարգացման ուղի մտնի, ինչպես ասում են, տնտեսական հեղափոխություն կատարվի»,-մեզ հետ զրույցում ասաց Դ. Գասպարյանը:

Գրականագետը շեշտեց՝ բոլոր որոշումների հիմքում պետք է հաշվի առնել մարդուն:

«Ժողովուրդը ոգևորվեց, ժողովուրդը դուրս եկավ փողոց, ժողովուրդը արեց հեղափոխություն կամ իշխանափոխություն: Ժողովուրդը իր ներկայացուցիչներին ընտրեց, հասցրեց Ազգային ժողով, և հիմա ինչ-որ մի լավ բանի, լավ կյանքի է սպասում: Իհարկե, կառուցվածքի վերանայումները, միգուցե, անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար, բայց կադրային ջարդը իմ սրտով չէ: Մարդիկ պետք է իրենց տեղն ունենան կյանքում: Մարդկանց հանդեպ շատ նուրբ պետք է վարվել: Մարդն աշխատում է մի կտոր հացի համար, նա պայքարել է, նա փողոց է դուրս եկել, ու հիմա նրան ուղարկում եք տուն, որ ի՞նչ անի»,-ասաց նա և մի օրինակ բերեց:

Ժողովրդի ուշադրությունը բևեռել նրա վրա, թե այսօր ում ձերբակալեցին, ում բաց թողեցին, հեռանկար չունեցող զբաղմունք է

«3-4 տարի առաջ Լոնդոնում որոշել էին մեքենայացնել մետրոն հսկող կետերը, որտեղ աշխատում էին տարեց թոշակառու 1000 կանայք: Ի վերջո, մեքենայացրեցին և նրանց հեռացրեցին աշխատանքից, բայց հետո եկան այն համոզմանը, որ չի կարելի մարդկանց վիրավորել: Մարդն աշխատում է, և իր վաստակը պետք է ունենա: Կադրային քաղաքականության մեջ մենք ևս պետք է զգույշ լինենք, որպեսզի երեկ ոգևորությամբ փողոց դուրս եկած մարդը չհիասթափվի: Մենք արդեն ուզում ենք, որ արդյունքներ երևան թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ: Ուզում ենք արդյունքներ տեսնել նաև տնտեսության մեջ, և հատկապես մեր գրական, մշակութային ավերակ ոլորտներում, որտեղ ամեն ինչ իջել և հասել է շրիշակի մակարդակի:

Վերջին 100 տարում ժողովուրդը քանի՞ հեղափոխություն ապրեց: Նկատեց Դ. Գասպարյանը, թվարկեց բոլորն ու ասաց. «Բայց հասարակությունը կայունություն է սիրում: Յուրաքանչյուր արագ փոփոխություն չի նպաստում նրա արագ առաջընթացին ու զարգացմանը, որովհետև կապեր են խզվում, կադրեր են փոխվում, պայմանավորվածություններ են խախտվում և այլն: Մեր նոր իշխանությունները պետք է շատ արագ ներքին լարվածությունը վերացնեն: Ով որևէ հանցանք է գործել ժողովրդի հանդեպ, անպայման պետք է պատժվի, ով թալանել է, գողացել է, պետք է հետ բերի, ով սպանել է, պետք է պատժվի: Օրինականության այս դաշտը պետք է ապահովենք, բայց ողջ ժողովրդի ուշադրությունը բևեռել նրա վրա, թե այսօր ում ձերբակալեցին, ում բաց թողեցին, մի տեսակ հեռանկար չունեցող զբաղմունք է»,նշեց նա՝ ընդգծելով, որ ուզում է տեսնել, թե ինչ հիմնադրվեց, ինչ ստեղծվեց:

Ուղղումները պետք է գործընթացի ժամանակ անել

«Ուզում եմ տեսնել՝ մի նոր գործարան բացվե՞ց, կամ, օրինակ, «Նաիրիտի» ճակատագիրն ի՞նչ է լինելու, Երևանի կառուցապատումների հետ ի՞նչ է լինելու: Ես շատ դժգոհ եմ այն բանից, որ գործընթացները կանգնեցվում կամ դադարեցվում են: Խոսքը ճանապարհաշինության, հանքարդյունաբերության, նաև գիտական համակարգերի մասին է: Գործընթացը չի կարելի կանգնեցնել, ուղղումները պետք է գործընթացի ժամանակ անել, որովհետև յուրաքանչյուր գործընթացի դադարեցում նշանակում է գործ ունենալ մարդկային ճակատագրերի հետ: Մեզ համար բարձրագույն արժեքը պետք է մարդը լինի: Ամեն ինչ արվեց մարդու համար, բայց հիմա հակառակը, մարդու դեմ ենք, գործից ազատում և ուղարկում ենք տուն: Շատ զգույշ պետք է լինենք, որ որևէ մեկը չնեղանա»,-նշեց Դ. Գասպարյանը:

Ցեխից պետք է դուրս գանք, ժողովուրդը հոգեպես էլ պետք է ապաքինվի

Գրականագետն ընդգծեց, որ թե՛ գիտությունը, թե՛ կրթությունը և թե՛ մշակույթն այսօր զարհուրելի ցածր մակարդակի վրա են:

«Մարդ ամաչում է: Այն սրամտությունները, այն սուտ համերգները, որոնք արվում են, շատ ցածր մակարդակի վրա են: Բայց չէ՞ որ մենք շատ բարձր մակարդակի մշակույթի էինք հասել: Այսօր խորհրդային շրջանում նկարահանված ֆիլմերը որպես գլուխգործոցներ ենք դիտում: Ո՞ւր է, կա՞ մեր ժամանակի մի կատարյալ արվեստի նմուշ: Այս ցեխից պետք է դուրս գանք, ժողովուրդը հոգեպես, գաղափարապես էլ պետք է ապաքինվի: Հեղափոխությունը, որի համար բոլորս ոտքի կանգնեցինք, պետք է մարդկանց դեմքին ոչ թե հերթական լարվածությունն ու դժգոհությունը, այլ ժպիտ ու գոհունակություն բերի»,-նշեց գրականագետը:

Դավիթ Գասպարյանը գիտության, կրթության և մշակույթի ոլորտների առողջացման իր պատկերացումն ունի. «Ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում: Տաղանդավոր մարդը՝ իր տեղում: Եթե պատահական մարդը եկավ վերահսկելու արժեքավոր մարդուն, հաշվենք, որ այդ համակարգը կորած է: Հումանիտար ինստիտուտների իրավիճակը, գիտաշխատողների աշխատավարձը, ամեն տեղ խայտառակ վիճակ է: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում արվեստի գործիչ հասկացությունը: Պատահական մարդիկ, որոնք մտել են արվեստի ոլորտ, արվեստի գործիչ չեն, նրանք մշակույթ չեն ներկայացնում: Միգուցե նրանց պետք է դասել մասսայական արվեստ ներկայացնող հասկացողության տակ, բայց ոչ արվեստի: Անգամ դժվարին 1914-15 թվականներին մենք ունեինք բարձր մակարդակի արվեստ, թատրոն և գրականություն: Այդ արվեստը ամենածայրահեղ ու դժվարին օրերին ժողովրդին փրկեց: Այնպես որ, արվեստի, գիտության, կրթության առողջացմանը պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան Ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է. «Փաստ» «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում
website by Sargssyan