Տնտեսականը սկսվեց՝ քաղաքականը չավարտված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին կառավարության ծրագրի շուրջ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերստին կրկնեց այն արտահայտությունը, որը դեռևս նախընտրական շրջանում դարձել է իշխանության հռետորաբանության հիմնական լոզունգներից մեկը՝ տնտեսական հեղափոխություն: Թե ինչ նկատի ունի Փաշինյանն այս ձևակերպման տակ, դժվար է ասել, քանի որ որևէ այլ մեկնաբանություն այս ձևակերպման մասով չի հետևում: Կարող ենք ենթադրել, որ տնտեսական հեղափոխություն ասելով՝ պատկերացվում է, որ քաղաքական հեղափոխությունն արվել է, այժմ տնտեսության հերթն է: Ասել է թե՝ իշխանափոխություն եղավ, ընտրություն եղավ, հիմա էլ, բնականաբար, պետք է զբաղվել տնտեսությամբ: Առաջին հայացքից, իհարկե, բավական նորմալ ու տրամաբանական մոտեցում է, հատկապես եթե հաշվի առնենք, որ հեղափոխության շահառուների մեծամասնությանը հենց սոցիալական ու տնտեսական բնույթի հարցերն են հուզել և հուզում:

Սակայն մի կողմից՝ հնչեցվող ձևակերպմանը չհետևող հավել յալ մեկնաբանությունները, մյուս կողմից՝ կառավարության քայլերը տնտեսության մեջ, մեկ այլ կողմից՝ ինքնին տնտեսության բարդ ու քաղաքականից էականորեն տարբեր բնույթը մեզ հուշում են, որ պարզապես գործ ունենք գեղեցիկ ձևակերպման հետ, որի մեխը հեղափոխություն բառն է: Իսկ այդ մեխը խփվում է հանրային գիտակցության մեջ հեղափոխականության հանգամանքն անընդհատ թարմ պահելու համար: Այս նույն տրամաբանությամբ կարելի է հեղափոխություն բառն ավելացնել ցանկացած ոլորտային քաղաքականության կողքին: Օրինակ՝ առողջապահական հեղափոխություն կամ ճանապարհատրանսպորտային հեղափոխություն: Չնայած վերջին դեպքում ավելի արդիական կլինի հակահեղափոխություն բառն օգտագործել: Ինչևէ:

Տնտեսությունն ինքնին բավական կոնսերվատիվ, դանդաղաշարժ կառուցվածք ունի, ի տարբերություն նույն քաղաքականության: 

Այն ավելի ռացիոնալ է: Սրանում կարելի է համոզվել, օրինակ, ներդրումներին նայելով: Ներդրողներին հետաքրքրում է ոչ թե երկրի քաղաքական զարթոնքը կամ մարդկանց դեմքի ժպիտը, որոնք քաղաքական կատեգորիաներ են, այլ տնտեսական միջավայրը: Սա, իհարկե, չի նշանակում, թե քաղաքականությունն ու տնտեսությունը կապված չեն ու գործում են առանձին–առանձին: Բայց կապված լինելով հանդերձ, դրանք տարբեր են իրենց ֆունկցիոնալությամբ: Կարող ես փոխել երկրում քաղաքական ուժերի միջև հարաբերակցությունը, բայց ինչպե՞ս փոխես տնտեսության մեջ այս կամ այն ոլորտի հարաբերակցությունը նույնքան կտրուկ և արագ, հատկապես, եթե ունես բավական սակավ ռեսուրսներ ու գործիքակազմ: Տնտեսական հեղափոխության համար, օրինակ, անհրաժեշտ է փոխել աշխատուժի որակը, ինչն էլ ենթադրում է իր հերթին կրթական փոփոխություն: Ամենաարագ տեմպերով նույնիսկ սա առնվազն 10 տարի տևող գործընթաց է, որը հեղափոխության համար իսկապես շատ է:

Խնդրի մեկ այլ կողմն էլ այն է, որ քաղաքական հեղափոխությունը չավարտած՝ շրջանառության մեջ է մտնում տնտեսական հեղափոխությունը: Իշխանափոխություն, իհարկե, եղել է, ու դեկտեմբերի 9–ի ընտրության արդյունքներով իշխանափոխության փաստն ամբողջական է դարձել: Բայց հեղափոխությունը, եթե եղել էլ է, ապա առնվազն կիսատ է մնացել: Համակարգային իմաստով որևէ հեղափոխական քայլ չի արվել: Չի փոխվել Ընտրական օրենսգիրքը, չկա անցնող տարում Հայաստանը սահմանադրական ճգնաժամի հանգեցրած Սահմանադրության փոփոխության որևէ օրակարգ ու քննարկում անգամ և այսպես շարունակ: Իշխանությունն, իհարկե, փոխվել է, փոխվել է նաև իշխանության ոճը այս կամ այն ոլորտի հետ հարաբերություններում: Բայց հենց ոճական, ոչ թե համակարգային են փոփոխությունները: Ի վերջո որևէ խորքային ռեֆորմ չի արվել ո՛չ հարկային, ո՛չ դատական ոլորտներում, որոնք սովորաբար լինում են հեղափոխական ռեֆորմների առաջին թիրախները:

Քաղաքական հեղափոխությունը կիսատ թողած՝ դաշտ է նետվում մեկ այլ հեղափոխություն, այս անգամ՝ տնտեսական: Կառավարության տնտեսական քայլերը, սակայն, հեղափոխական չեն, ինչպես և կառավարության ծրագիրը: Հետևաբար հերթական անգամ գործ ունենք հանրային ընկալումներում հեղափոխության բրենդի հերթական շեշտադրման հետ, որն էլ իր հերթին սպասելիքների առանց այդ էլ բարձր շեմն էլ ավելի է բարձրացնում ու մեծացնում ռիսկը՝ սպասելիքներ–իրականություն բախման: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան Ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է. «Փաստ» «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում
website by Sargssyan