Հարցաքննվող նախագահներ. ձևակա՞ն, թե՞ իրական պրոցես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն հարցաքննել է առաջին նախագահ Տեր– Պետրոսյանին՝ վկայի կարգավիճակով: Մինչ այդ էլ տեղեկություններ տարածվեցին Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին՝ կրկին վկայի կարգավիճակով: Ռոբերտ Քոչարյանն էլ այժմ գտնվում է կալանքի տակ, բայց մեղադրյալի կարգավիճակով: 

Ինչ–որ առումով սա, իհարկե, խորհրդանշական փաստ է: Պարզ է, որ գործի էությունից ելնելով՝ երեք նախագահներն այս կամ այն կերպ առնչություն ունեն: Սակայն խորհրդանշականությունն այն է, որ երեք նախագահների հարցաքննությունները կայանում են նոր քաղաքական իրավիճակում: Մի կողմից՝ այդ իրավիճակը հուսադրող է այնքանով, որ ունենք դատաիրավական այնպիսի համակարգ, որ գոնե դե յուրե փորձում է անխտրականության էֆեկտ ստեղծել: Մեկ այլ կողմից էլ պակաս չէ վտանգը, որ դատաիրավական պրոցեսները կարող են վնասել պետականության և ինստիտուցիոնալ հիշողության արժեբանական կողմը: 

Այս իմաստով, օրինակ, կարևոր է, որպեսզի տարանջատվեն խնդրի իրավական և քաղաքական կողմերը, առավելապես տարանջատվի և զգուշավորությամբ քաշվի գործի շուրջ հանրային ընկալումների սահմանը: Եվ այս իմաստով անելիք ունի ոչ միայն նոր իրավիճակի թելադրող ուժը՝ իշխանությունը, որ հաճախ հենց ինքն է խախտում իրավականի ու քաղաքականի սահմանները, այլև երեք նախագահները նույնպես:

Երկրորդ նախագահն, օրինակ, ունի հստակ դիրքորոշում և գործը համարում է քաղաքական: Քաղաքական ոչ միայն իր դեմ հարուցված գործի մոտիվացիայի առումով, այլև իր քաղաքական հետագա գործունեության: Պարզ է, որ եթե Քոչարյանը հաջողի այս գործն ու դուրս գա ազատության, պրոցեսը դառնալու է քաղաքականության վերադարձի մեկնարկ: Մյուս կողմից էլ, օրինակ, շահարկվում է հարցաքննության տևողությունը: Մի դեպքում շեշտադրվում է, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է 5 ժամ (մեկ այլ տարբերակով՝ 10), իսկ Տեր–Պետրոսյանի կողմնակիցները հայտնում են, որ առաջին նախագահը հարցաքննվել է 1.5 ժամ՝ ակնհայտորեն ցանկանալով շեշտել, որ հարցաքննվել է Սարգսյանից ավելի քիչ, այսինքն՝ ավելի քիչ ասելիք ունի, հետևաբար՝ նաև առնչություն: Զուգահեռ շահարկումներ են շրջանառվում, թե Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, ինչից հետո Սարգսյանի պաշտպանական թիմը հերքում է այս տեղեկությունը և այսպես շարունակ:

Որևէ մեկն, իհարկե, չի պնդում, թե նախագահները անձեռնմխելի են ու չպետք է ներգրավվեն իրավական գործընթացներում: Միաժամանակ չենք ցանկանում նվաստացնել Հայաստանի պատմության մեջ այս կամ այն բեկումնային իրադարձությանը քաղաքական գնահատական տալու կարևորությունը: Սակայն չպետք է խառնել քաղաքական գնահատականը քաղաքական շահարկման հետ: 

Ի վերջո, խնդիրը մեկն է՝ բացահայտել Մարտի 1–ն ամբողջությամբ: Եթե այն չի բացահայտվում ամբողջությամբ ու արագընթաց տեմպերով, արգելակվում է դատաիրավական երկարատև պրոցեսների մեջ, վտանգ կա, որ երկար ձգվող այս պրոցեսին զուգահեռ չեն դադարելու շահարկումները, քաղաքական հաշիվմաքրոցիները: Իսկ սա էլ իր հերթին, հաշվի առնելով գործում առանցքային դերակատարների կարգավիճակը, կարող է վատնել Հայաստանի արժեհամակարգային իմունիտետը՝ փաստացի երեք նախագահներին դարձնելով պրոցեսին զուգահեռ տեղեկատվական փոխհրաձգությունների զոհ: Ի վերջո, խոսքն այստեղ ոչ թե կոնկրետ մարդկանց մասին է, այլ նրանց կարգավիճակների: Համաձայնեք՝ տխուր կլինի, եթե Հայաստանի պատմության ցավոտ կետերից մեկի բացահայտման փոխարեն վերջնարդյունքում ունենանք տեղեկատվական աղբի և հաշիվմաքրոցու արանքում արժեզրկված նախագահների ինստիտուտ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



Загрузка...
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան Ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է. «Փաստ» «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում
website by Sargssyan