Շախմատի ու քաղաքականության ուղիղ կապը. ինչո՞ւ «վեզիրը» դարձավ «թագուհի»

Մենք գիտենք, որ...

Շախմատը իմաստուն խաղ է, և չնայած, ըստ էության, իրենից ներկայացնում է երկու բանակների՝ սևերի և սպիտակների պատերազմ, ուղղակի խաղ է և այնքան էլ կապ չունի քաղաքականության հետ: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ շախմատն այն տեսքով, ինչպես հասել է մեզ և ներկայումս օգտագործվում է, ժամանակի ընթացքում ձևավորվել է հենց քաղաքականության շնորհիվ, և դրա օրինակները բազմաթիվ են:

Ինչպես բոլորը գիտեն, շախմատը հորինվել է մոտ 1500 տարի առաջ, Հնդկաստանում: Ըստ ավանդության, Հնդկաստանի թագավորներից մեկն իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքներից թագավորը դարձել էր շատ ինքնահավան ու ինքնավստահ։ Կտրվելով իրականությունից՝ թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում ու վերջապես հնարում  է շախմատը։ Հետագայում այս խաղը «հասել է» նախ՝ Պարսկաստան, ապա՝ արաբական երկրներ, իսկ ավելի ուշ՝ Իսպանիա և այլ եվրոպական երկրներ: Դարերի ընթացքում խաղը փոփոխությունների է ենթարկվել, և այդ փոփոխությունները, կանոնները, կարծես թե, անդրադարձն են ժամանակի հասարակական հարաբերությունների: Թագուհին կարող է ութ ուղղություններով տեղափոխվել այնտեղ, որտեղ ցանկանում է: Արքան նույնպես կարող է, բայց ընդամենը «տոտիկ–տոտիկ» ընթանալով: Ինչո՞ւ է թագուհին այդպիսի հսկայական առավելությամբ օժտված, երբ արքային է «մատ» հայտարարվում, մանավանդ, եթե նկատի առնենք, որ շախմատը հորինվել է այն հեռավոր ժամանակներում, երբ կանայք ու նաև թագուհիներն ամբողջովին իրավազուրկ են եղել, երբ տղամարդու գերազանցությունը կնոջ նկատմամբ ամենևին վիճարկման ենթակա չի եղել: Ի դեպ, եվրոպացիները դրան ոչ թե թագուհի են անվանում, այլ՝ «տիկին»: Իսկ հնում դա ոչ թե կին է եղել, այլ՝ տղամարդ: Պարսկաստանում կամ արաբական երկրներում թագուհուն «ֆերզ» կամ «վեզիր» են անվանում, որը, ինչպես գիտեք, շահի կամ խալիֆի բարձրաստիճան խորհրդականն է: Այդ իսկ պատճառով այն ամենաուժեղ ֆիգուրն է եղել: Երբ արաբները 10–րդ դարում շախմատը սկսում են տարածել Եվրոպայում, մասնավորապես Իսպանիայում, որը նրանց տիրապետության ներքո էր, մի շատ անհաջող թարգմանության պատճառով «վեզիր» բառը դառնում է «տիկին»: Կրկնեմ, դա այն ժամանակ էր, երբ ամբողջ Պիրենեյան թերակղզին մուսուլմանական ամիրայության մի մասն էր կազմում: Հետո՝ մոտ հինգ դար անց, սկսվում է «Ռեկոնկիստան», այսինքն՝ «Վերանվաճումը», որն ավարտվում է 1492 թվականին, երբ իսպանացիները գրավում են Գրանադան: Լիովին իրավահավասար «կաթոլիկ թագակիրները»՝ Ֆերդինանդն ու Իզաբելը, մահմեդականներին Միջերկրական ծովի աֆրիկյան ափ են նետում: Ահա այս Իզաբելն էլ փոփոխել է տալիս շախմատի կանոնները: Նա պահանջում է, որ այս խաղի մեջ տիկինը առավել մեծ իշխանություն ունենա: Եվ, համաձայն նրա պահանջի, շախմատի թագուհին արդեն կարող էր բոլոր ուղղություններով տեղաշարժվել:

Ֆրանսիական Մեծ հեղափոխության շնորհիվ է, որ շախմատի «զինվորը» հակառակորդին «ուտելու լիազորությամբ» է օժտվել: Մինչ այդ իրադարձությունը շախմատի զինվորը չէր կարող «ուտել», իսկ նրան, որպես «թնդանոթի միս», բոլորը կարող էին «ուտել»: Բայց 1789 թվականից հետո (հեղափոխությունը տեղի ունեցավ այդ թվականին) զինվորը ոչ միայն «ուտելու», այլ նաև «բարձրանալու» իրավունք է «նվաճում». հասնելով 8–րդ հորիզոնական՝ այն կարող էր վերածվել թագուհու, նավակի, փղի կամ ձիու, ինչպես հանրապետության արժանավոր քաղաքացիները: Բայց այս պահանջն ամբողջ աշխարհում չի ընդունվել: Թագուհին Իրանում և արաբական երկրներում այսօր էլ «վեզիր» է անվանվում, և ոչ մեկը չի համարձակվում նրան «տիկին» կամ «թագուհի» անվանել:

Հնում շախմատն անվանում էին «չատուրանգա», որը սանսկրիտից (հին հնդկերեն) թարգմանաբար նշանակում է «բանակների չորս զորամիավորում»: Այն արդեն իսկ շատ նման էր մերօրյա շախմատին. խաղը տեղի էր ունենում 8×8 խաղատախտակի վրա, սակայն վանդակները միագույն էին։ Սև ու սպիտակ վանդակների բաժանումը ի հայտ է եկել ավելի ուշ՝ Եվրոպայում: Խաղին մասնակցում էր ոչ թե երկու խաղացող, այլ՝ չորս, որոնցից յուրաքանչյուրն իր «զորքը» շարում էր խաղատախտակի մի անկյունում՝ հետևազոր (զինվորներ), հեծելազոր (ձի), ռազմական փղեր (փիղ) և ռազմակառք (նավակ): Զորքը ղեկավարում էր ռաջան՝ հնդիկ թագավորը: Խաղաքարերն ունեին չորս գույն՝ սև, կանաչ, դեղին և կարմիր: Խաղը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև չէին ոչնչանում հակառակորդի բոլոր խաղաքարերը:

Ի դեպ, պարզվում է, որ անգամ եկեղեցին դրական ավանդ ունի շախմատի զարգացման գործում: Շախմատային ծալվող խաղատախտակը հայտնագործվել է 1125 թվականին՝ շախմատ խաղացող մի հոգևորականի կողմից: Երբ եկեղեցին արգելել է հոգևորականներին շախմատով զբաղվել, նա խաղատախտակը բաժանել է երկու մասի և ծալել այնպես, կարծես երկու գրքեր՝ մեկը մյուսի վրա դրված:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

loading...
Ալլա Պուգաչովային կարող են դատարան կանչել Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի գործով Արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում». «Փաստ» Վարչապետը հիմա էլ մեկնում է Բրյուսել. «Փաստ» 27 200 ԱՄՆ դոլար, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք՝ «Իմ քայլի» պատգամավորի հայտարարագրում. «Փաստ» Նախկինների ու նորերի բախումը. «Փաստ» Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը. «Փաստ» Պատասխաններ տալու ժամանակը. «Փաստ» Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը «Աղքատությունն իրենց ուղեղում չէ, որ իրենք մտածեն դուրս գալ այդ վիճակից». «Փաստ» Բուռն ծափահարություններ, օվացիա. անձնակենտրոնություն, ամեն դեպքում, կա. «Փաստ» «Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել». «Փաստ» Պապն ու թոռը. ո՞րն է Տեր-Պետրոսյանի դերակատարումը. «Փաստ» «Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մրցույթի Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան Խոշոր չափի գողություն Վարդենիսում. թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ վնասը՝ 1,25 մլն դրամ Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
website by Sargssyan