Գաղափարը հետաքրքիր է, բայց դժվար է հավատալ անկեղծությանը

regnum.ru–ն «Արդյոք Նիկոլ Փաշինյանին սփյուռքը պե՞տք է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի սփյուռքի նախարարության վերացումը ստեղծել է ճգնաժամ Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում: Կառավարության կազմի օպտիմալացումը և մասնավորապես նախարարությունների թվի, առավել ևս՝ սփյուռքի նախարարության կրճատումը դարձել է ևս մեկ պատճառ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննադատելու համար: Իրոք, Հայաստանում երբևէ նման թվով նախարարություններ չեն եղել: 2007– 2008 թվականներին Սերժ Սարգսյանի կառավարությունը բաղկացած էր 16 նախարարությունից: Այս թիվը աստիճանաբար սկսեց աճել և 2018 թվականին հասավ մինչև 22–ի: Ակնհայտ է, որ նախարարների, պատգամավորների և օգնականների թվաքանակների անընդհատ ավելացման շնորհիվ ամեն հաջորդ վարչապետ շատ կարևոր խնդիր էր լուծում` շնորհակալություն էր հայտնում բոլոր նրանց, ում պետք էր շնորհակալություն հայտնել: Սկսած 2008 թվականից կառավարությունները կոալիցիոն էին, և կոալիցիային անդամակցող յուրաքանչյուր կողմին պետք էր փոխհատուցել կառավարության որոշակի պորտֆելներով, ինչը և արվում էր 10 տարի: Հավանաբար, ուշադրության արժանի չէ այն հանգամանքը, որ տասը տարիների ընթացքում նախարարությունների անունները, կառուցվածքը և կազմը անընդհատ փոփոխվել են: Ուշադրության արժանի է այլ բան: 2008 թվականի հոկտեմբերին կառավարության կազմում ստեղծվել էր նոր նախարարություն՝ սփյուռքի նախարարությունը: Ներկայացվել էր երկար ցուցակ, թե ինչ էր նախատեսում անել այդ նախարարությունը, բայց իրականում հատուկենտ մարդիկ կարող են ասել, թե ինչ է իրականում արել այդ ծառայությունը, բացի «Արի տուն» հայրենադարձության ծրագրի իրականացումից: Սփյուռքում, իհարկե, խանդավառությամբ էր ընդունվել նոր նախարարության ստեղծման լուրը, որը զբաղվելու էր իրենց գործերով: Ինչո՞ւ էր պետք այդ նախարարությունը ստեղծել: 

Բանն այն է, որ 2008 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններից և Մարտի 1–ի արյունալի իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ սփյուռքը, ընդհանուր առմամբ, չէր աջակցում նախագահի ընտրություններում հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանին: Հնչում էին ցուցարարներին ուժով ցրելը դատապարտող խոսքեր և ձայների վերահաշվարկի պահանջներ: Արդյունքում Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դադարեցնում է Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրեր: Հայաստանի նախագահ դարձած Սերժ Սարգսյանը պետք է ինչ–որ կերպ վերականգներ իր ազդեցությունը հայկական սփյուռքում, իսկ դրա լավագույն ձևը սփյուռքի նախարարությունը ստեղծելն էր: Սրանով Սարգսյանը ցույց տվեց, որ այսուհետ Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունները նոր մակարդակի են բարձրանում: Նա նաև այդ նոր մակարդակի կարիքն ուներ, որպեսզի 2009 թվականին արտասահմանյան սփյուռքի հիմնական կենտրոնները շրջեր և համոզեր նրանց Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման անհրաժեշտության և կարևորության մեջ:

Այսօր Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը այդ ամենի կարիքը չունի, և չկա սփյուռքի նախարարության անհրաժեշտությունը: Սփյուռքն, իհարկե, նրան պետք է և առաջին հերթին պետք  է իր տնտեսական բաղադրիչով: Ակնհայտ է, որ նախարարությունը կրճատվել  է լուրջ խնդիրների լուծման իր անկարողության պատճառով, իսկ միայն մշակութային և կրթական գործունեություն ծավալելու համար մի ամբողջ նախարարություն պահելը անիմաստ է: Փաշինյանն անգամ ավելին է առաջարկում: Նա ցանկանում է իրավական ակտերից հեռացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս արտասահմանում ապրող հայրենակիցներին մասնակցել իրենց հայրենիքի քաղաքական կյանքին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այդ քաղաքացիների հնարավոր ներկայությանը երկրի խորհրդարանում: Իհարկե, գաղափարը հետաքրքիր է, բայց դժվար է հավատալ այդ գաղափարի անկեղծությանը՝ հաշվի առնելով ներկայումս Հայաստանում ձևավորված վիճակը: Փաստն այն է, որ 2018 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով, օրենսդիր մարմնում ներկայացված չէ երեք հայկական ավանդական կուսակցություններից և ոչ մեկը, իսկ դրանք այն կուսակցություններն են, որոնք իրենց ներկայացուցչություններն ունեն նաև Հայաստանից դուրս: Դրանք են՝ Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը (հնչակյաններ), ՀՅԴ–ն և Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը (ռամկավարներ): Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի ապացուցել, որ սփյուռքի հետ կապը չի կտրվել, և միայն դրանից հետո կարող է ակնկալել, որ երկրում լուրջ ներդրումներ կկատարվեն սփյուռքի կողմից:

Թուրք վերլուծաբանները հետաքրքրված են սփյուռքի նախարարության լուծարման թեմայով: Նրանցից մեկը՝ թուրք– եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Ասլան Յավուզ Շիրը, կարծում է, որ 2008 թվականին Հայաստանը չափազանց կախված էր սփյուռքից, և սփյուռքը մի տեսակ ճնշում էր գործադրում Հայաստանի ղեկավարության վրա: Սփյուռքի հանդեպ Փաշինյանի վերաբերմունքը տարբերվում է Հայաստանի մյուս ղեկավարների վերաբերմունքից, սակայն սփյուռքի նախարարության վերացումը և խորհրդարանում ավանդական կուսակցությունների ներկայացված չլինելը ճգնաժամ է առաջացրել սփյուռքի և Հայաստանի հարաբերություններում:

Կամո Խաչիկյան

loading...
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Թուրքիայում Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ) Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին Կառավարության նոր ծրագրում ընդգրկվել է դպրոցական սննդի կազմակերպումը Երևանում առաջին անգամ կանցկացվի բասկետբոլի ԵԱՏՄ երկրների մրցաշար Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է «Բանանցի» վերջին մարզումը Անթալիայում (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը «Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) Տարածաշրջանային անվտանգության ռիսկային թիրախները Հանրապետության տարածքում քամու ուժգնացում կլինի Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ. ԿԳ փոխնախարարի պարզաբանումը Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը ավելի քան 3,9 մլն դրամ է յուրացրել․ հարուցվել է քրգործ Հայաստանը մասնակցել է IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի Ադրբեջանցին հայկական եկեղեցուց ուղիղ եթեր է մտել, թքել Հայաստանի դրոշի վրա և վառել այն (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներդիր կնվիրի Հովհաննես Թումանյանի հոբելյանին Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի
Նունե Եսայանի թեթև ձեռքով Մհերը «մի թեթև» խայտառակ եղավ (տեսանյութ) Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ Բացահայտվել է 800.000.000 տարի քնած արքայադստեր առեղծվածը. Ահա, թե ինչ եղավ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին մոտենալ նր... Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը Պատրաստվում ենք ամռանը. մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամո... Հորոսկոպի 4 աղջիկներ, ովքեր փետրվարին շատ երջանիկ կլինեն և կհասնեն իրենց երազանքներին
website by Sargssyan