«168 ժամ». Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թեւը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում։ Եվ ահա կարծես թե նրանք գտել են ակտիվ քաղաքական գործունեությունը կոնկրետ ոլորտային ուղղություններում աշխատանքի հետ համատեղելու զանազան տարբերակներ։

«168 ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի եւ իր գործունեությունը ծավալելու է  ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։ Կոնկրետ Ա. Աշոտյանը զբաղվելու է արտաքին քաղաքական ծրագրերի հետազոտությունների համակարգմամբ։


Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանն էլ ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ Միեւնույն ժամանակ՝ ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չեն հեռանում երկրի ակտիվ քաղաքական կյանքից՝ անցնելով յուրաքանչյուրն իրենց մասնագիտական գործունեության ծավալմանը, այլ շարունակում են իրենց ձեռքը պահել քաղաքական անցուդարձի զարկերակի վրա՝ իրենց կուսակցական գործունեությունը համատեղելով հարակից ոլորտների հետ։

Մեր այս տեղեկությունը «168 Ժամի» հետ զրույցում հաստատել է նաեւ Արմեն Աշոտյանը։ Մեր այն դիտարկմանը, թե՝ լուրեր էին շրջում, որ տեղափոխվում եք արտերկիր՝ աշխատելու նպատակով, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ արտերկրյա տարբեր հետազոտական կենտրոններից եւ միջազգային ինստիտուտներից աշխատանքի հրավեր ստացել է, բայց հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ որոշում է կայացրել, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը, հետեւաբար՝ նաեւ աշխատանքը Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Загрузка...
«Հավանաբար դեռ բավական ժամանակ երկար փողերի ինստիտուտ չենք կարողանա ձևավորել». «Փաստ» Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան Ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է. «Փաստ» «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն
website by Sargssyan