էներգետիկայի նախարարությունից հրաժարվելով՝ շարունակում ենք էներգետիկ անվտանգության ապահովման անհեռանկար քաղաքականությունը

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսպիսով, Հայաստանում այլևս չկա էներգետիկայի նախարարություն: Դրա փոխարեն առկա է չափազանց ընդգրկուն ու գործառութային իմաստով անհասկանալի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մինչդեռ "ենթակառուցվածք" եզրույթն իր մեջ բավականին լայն բովանդակություն է պարունակում: Այն վերաբերում է ինչպես էներգետիկային ու տրանսպորտին, այնպես էլ, օրինակ, կրթությանը, սոցիալական ապահովմանն ու մշակույթին: Դրանք բոլորն ավանդաբար կոչվում են "ռազմավարական ենթակառուցվածքներ": Ուստի տվյալ դեպքում գործ ունենք ևս մեկ սուպերնախարարության հետ: Միևնուն ժամանակ, էներգետիկայի նախարարությունից հրաժարվելով՝ մենք փաստորեն շարունակում ենք նախկինում որդեգրած էներգետիկ անվտանգության ապահովման անհեռանկար ու քաոտիկ քաղաքականությունը, որի շրջանակներում էներգետիկայի ոլորտում օրակարգային էին դառնում առավելապես այն հարցերը, որոնց լուծումը բխում էր պետական-քաղաքական էլիտայի հետ աֆիլացված բիզնեսի շահերից: Այժմ նման խնդիր կարծես թե չկա, բայց և չկա այն պարզ ճշմարտության գիտակցումը, որ էներգետիկայի նախարարության բացակայությունը (նույնը վերաբերում է նաև տրանսպորտին) ազգային անվտանգության առանցքային հենասայուներից մեկի բացակայության մասին է վկայում: Հարցի կիրառական խնդիրներին կանդրադառնամ առանձին:   

Загрузка...
Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել
website by Sargssyan