Հայաստանում ստեղծված են ՏՏ-ի զարգացման համարյա բոլոր պայմանները․ ամերիկյան փորձագետ

Ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լայն հնարավորություններ է ներկայացնում երիտասարդների համար, քանի որ Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաները զարգանում են բավական բարձր տեմպերով։  GoDaddy (ՏՏ ոլորտում ԱՄՆ առաջատար ընկերություններից մեկը-խմբ․) եւ MotorTrend ընկերությունների գործող աշխատակից Անուշ Թորոզյանը՝ պատմելով Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեցող հնարավորությունների եւ խնդիրների մասին։

Նա, մասնավորապես, նշեց, որ դա հիմնականում կապված է նոր, բավական հաջողված սթարթափների հետ։

«Սթարթափների թվում կան ծրագրեր, որոնցում ներգրավված են միլիոնավոր մարդիկ։ Նրանց թվում էի մի ժամանակ նաեւ ես։ Այդպիսի ընկերությունները միշտ հնարավորություններ են ընձեռում երիտասարդությանը՝ կազմակերպելով տարատեսակ ուսումնական կուրսեր, որոնք թույլ են տալիս հետագայում աշխատանքի տեղավորվել հենց այդ ընկերություններում»,- պարզաբանեց Թորոզյանը։

Փորձագետը նկատեց, որ այժմ երիտասարդների համար խոշոր ընկերություններ մտնելու եւ ՏՏ ոլորտում հաջողությունների հասնելու հնարավորություններն ավելի շատ են, քան, ասենք, 10-15 տարի առաջ։

«Երբ 12 տարի առաջ ես սկսում էի իմ մասնագիտական կարիերան, կարելի էր վստահորեն ասել, որ այդ ոլորտում համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն փաստացի չկար։ Օրինակ, եթե խոսենք Digital design-ի մասին, ապա դա կարելի էր սովորել միայն առցանց հեռարձակման կուրսերի միջոցով։ Իսկ այժմ երիտասարդները կարող են մանկուց ծանոթանալ ինովացիոն տեխնոլոգիաների եւ ժամանակակից մասնագիտությունների հետ։ Մասնավորապես, ես կարող եմ նշել «Թումոն», որտեղ մեր երեխաները կարող են բոլորովին անվճար դիզայն-ծրագրավորման եւ նույնիսկ աշխատատեխնիկայի հիմքեր ստանալ»,- ասաց Անուշ Թորոզյանը։

Այն հարցին՝ մասնակցո՞ւմ է արդյոք պետությունը ՏՏ ոլորտի աջակցությանը, փորձագետը պատասխանեց, որ պետությունն ընդհանրապես ստեղծում է բարենպաստ պայմաններ ՏՏ ոլորտով զբաղվող ընկերությունների համար՝ նրանց համար ստեղծելով հարկային հարմար դաշտ։ Դա, ըստ Թորոզյանի, մի ժամանակ նպաստեց Հայաստանում ՏՏ ընկերությունների թվի աննախադեպ աճին։

Միաժամանակ, խոսելով ՏՏ ոլորտում խնդիրների մասին, փորձագետը նշեց, որ ուսուցման գործընթացին պետք է շատ ժամանակ տրամադրել։ Բացի այդ, նա համարում է, որ այդ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են տարբեր ուղղությունների որքան հնարավոր է շատ մասնագետներ, իսկ դրա համար համալսարանների տարածքում անհրաժեշտ է բացել համապատասխան ամբիոններ, ինչը, հաշվի առնելով ՏՏ ոլորտի հանրահայտությունը երիտասարդների շրջանում, կկարողանար նպաստել դիմորդների թվի, իսկ հետեւաբար, նաեւ գիտակրթական հաստատությունների եկամուտների աճին։ Սակայն, ինչպես նշեց նա, դրա համար բուհերին ի սկզբանե պետք է ծախսեր անել, քանի որ այս ոլորտում մասնագետների ծառայություններն էժան չեն։ Ինչպես նաեւ, նրա խոսքերով, ողջ աշխարհում զգացվում է նման կարգի մասնագետների լուրջ պահանջարկ։

Մեր զրուցակիցը, ճիշտ է, խոստովանեց, որ ծրագրավորման համապատասխան ամբիոններ արդեն կան, սակայն նշեց, որ ավելի լավ կլիներ, եթե ուսանողները ստանային ավելի խորացված կրթություն՝ հավելելով, որ, օրինակ, UX desigin-ի ուղղությամբ ոչ մի համալսարանում չկա համապատասխան ամբիոն, թեեւ երիտասարդների հետաքրքրությունն այդ մասնագիտության հանդեպ տարեցտարի ավելանում է։

Загрузка...
Ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է. «Փաստ» «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու
website by Sargssyan