Գրաբարյան ցիտատներով եվրանեսթյան ձևաչափեր

ՀՀ-ում արդեն մոտ մեկ տարի ՝ ինչ այլ իրականություն է տիրում, այս ֆոնին հատկանշական է հատկապես նորընծա իշխանությունների արտասահմանյան այցերը, որոնք անցնում են բավականին բուռն ու ջերմ ոգևորվածությամբ: Ամենատարբեր միջոցառումների, վեհաժողովների մասնակցող պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները վերադարձից հետո հոխորտալից ու վերամբարձ տոնով շեշտում են, թե ինչպես են արտասահմանցի գործընկերներին պատմել հայաստանյան հեղափոխության մասին: Վարչապետի՝ դրսի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Իսկ արդեն օրերս լրագրողներին նույն բանը փոխանցեցին նաև ԵԽԽՎ-ի ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների հայաստանյան պատվիրակության անդամները՝ նշելով, թե եվրոպացի գործընկերները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած «վերջին գործընթացները»:

Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրականն այն է, որ ապրիլյան իշխանափոխությունից հետո թավշե հեղափոխության էյֆորիայի մեջ գտնվող չինովնիկները փոխանակ գործով զբաղվեին պարբերաբար կենացային և ուղեղային մերսում հիշեցնող քաղաքական չելենջներով են զբաղված: Խորհրդարանի լուծարումից, արտահերթ ընտրություններ անցկացնելուց, օրենսդիր ու գործադիր նոր մարմիններ ստեղծելուց հետո Հայաստանի պատվիրակներն արտասահմանցիներին հեղափոխության մասին չէ, որ պետք է պատմեն կամ գովեն իրենց սխրանքները: Նման ձևաչափի հանդիպումները հրաշալի առիթ են երկրի տնտեսական առաջընթացի, հարևան երկրների հետ հարաբերությւոնների, ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին քննարկումներ ծավալելու համար: Փաստ է, որ առաջնահերթը` Արցախյան հիմնախնդրի ու մեր հարևան երկրի ռազմատենչ նկրտումների մասին կարևորագույն հարցը, ինչի մասին պետք է մշտապես խոսել՝ հաճախ նույնիսկ հաշվի չառնելով հանդիպման ձևաչափն ու բովանդակությունը:

Երիտասարդ երեսփոխանների միջազգային ասպարեզում թավշյա հեղափոխության մասին խոսելու ցանկությունն այնքան մեծ է, որ «Իմ քայլը» խմբակցության տքնաջան ջանքերի շնորհիվ, ՆԱՏՕ-ի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տավիրակություններում խորհրդարանական ընդդիմությունից ներկայացուցիչ չի լինի: Անշուշտ խելամիտ չէ նմանատիպ պատվիրակությունում և նման ձևաչափերում աշխատելու փորձ ունեցող պատգամավորներին չընդգրկելն ու այն ամբողջությամբ անփորձներին վստահելը: Միջազգային ամբիոններից արտաբերված ամեն բառն ու խոսքը պետք է կշռադատված, փաստարկված, պետական շահը ներկայացնող ու հստակ ուղերձներ պարունակող լինի: Սա արդեն հայրենի ԱԺ-ի քաղաքական հարթակը չէ, որ պատգամավորները գրաբարյան ցիտատներ անեն, կամ խոսեն Իրանի ավտորիտար լինելուց:

Իսկ թե ՀՀ-ում տեղի ունեցածն իրականում հեղափոխություն էր, թե բունտ, պարզ արտացոլվում է կառավարության ներկայացրած ծրագրում: Ըստ հեղափոխության գաղափարախոսության՝ ակնկալվում էր, որ կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացներ՝ աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով: Պետք է համազգային քննարկումներ ընթանային, պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այնքան ելույթներ ունենային, որ ամբողջ ազգը նրանց անուն առ անուն ճանաչեր, կամ ուղղակի մտքի ու ոգու հեղափոխությունը պետք է հանգիստ չտար: Բայց տեսանք, որ նախորդ իշխանություններին ճառ ու կենաց ասելու մեջ մեղադրող ներկաներն այժմ էլ ավելի «ճոխ» կենաց-ծրագիր են ներկայացրել՝ պետական այդ փաստաթղթում չմոռանալով ևս մեկ անգամ նշել, որ կառավարության ծրագիրը նպատակ ունի երջանկացնելու մարդկանց:

Անդրանիկ Հարությունյան

 

Загрузка...
Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել
website by Sargssyan