Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ամիրան Փարիզում գաղտնի ամուսնացել է

Սաուդյան Արաբիայի արքայզնի նախկին կինը` գեղեցկուհի Ամիրա ալ-Թավիլն, ամուսնացել է միլիարդատիրոջ հետ, գրում է Orer.am- ը` հղում անելով life.ru- ին:
Շքեղ արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, Վո-լե-Վիկոնտ պալատում: Ներկա են եղել հայտնի հաղորդավարներ Օփրի Ունֆրին և Գեյլ Քինգը:
Ամիրայի նոր ընտյալը 39-ամյա բիզնեսմեն Խալիֆա իբն Բուտտի ալ-Մուհայրինն է: Սա 34-ամյա արքայադստեր երկրորդ ամուսնությունն է: Նրա առաջին ամուսինը սաուդյան թագավորական ընտանիքի ներկայացուցիչ էր, ով նրանից 28 տարով մեծ էր: Զույգն ամուսնալուծվել է 2013-ին: Ներկայիս ամուսնու և Ամիրայի տարիքային տարբերությունն ընդամենը հինգ տարի է: