Զինծառայող Լեւոն Թորոսյանի մահվան գործը քննում է ԱԱԾ-ն, բայց ոչ մի փոփոխություն չկա․ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Նախորդ տարվա մայիսի 6-ին հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Լեւոն Թորոսյանի գործն ուղարկվել է ԱԱԾ քննչական վարչություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Հիմա մեղադրանք է առաջադրվել մի զինծառայողի, որը թույլ անձնավորություն է եւ չէր համարձակվի Թորոսյանին հայհոյել: Մեղադրանքն ամբողջովին կեղծ է: Թորոսյանի դին տեղափոխել են մատական հենակետ, իբր մարտական հերթապահության է եղել, մինչդեռ մոր հետ խոսակցության ժամանակ բռնի կերպով խոսակցությունն ընդհատվել է, Թորոսյանի ձեռքից հեռախոսը խլել են, կոտրել, այնուհետեւ սպանել են: Իբր հիմա ԱԱԾ-ում է գործը քննվում, սակայն ոչ մի փոփոխություն չկա: Մենք չենք վստահում Հայկ Գրիգորյան կոչվածին (Քննչական կոմիտեի նախագահ․ խմբ․), ոչ էլ գլխավոր դատախազին»,- ասաց նա:

«Այդ դեպքերը տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ, այսինքն՝ մենք ունենք 200-150 վկա, սակայն նախաքննական մարմին կոչվող հանցավոր խումբը գրել է, որ Դավիթ Մկրտչյանը հերքում է այդ փաստը, որ նման բան չի եղել: Այսինքն` ոչ թե քննություն են անում, այլ հանցագործին հարցնում են` դու հանցագործ ես, թե` ոչ, նա էլ ասում է` ոչ: Այսինքն կարող ենք ասել, որ իրավական ոլորտում տիրում է նույն խայտառակ վիճակը, ինչ-որ նախորդ իշխանությունների ժամանակ էր, որեւէ փոփոխություն, ոչ մի հանցագործ դատախազ պատասխանատվության չի ենթարկվում»,- ասաց Մարտիրոսյանը` նշելով, որ ոչ միայն այս գործով է նման վիճակը, այլ 13-14 մահացած զինծառայողների գործով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լեւոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ զինծառայողի ինքնասպանության վարկածին ծնողները չեն հավատում, նրանք պնդում են, որ իրենց որդուն սպանել են:

NEWS.am-ը պարզել էր, որ Լեւոն Թորոսյանը Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղից էր, տան միակ տղան: Մահացած զինծառայողն ունի իրենից փոքր 2 քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով է: Մահացածի ծնողները մշտական աշխատանք չունեն, զբաղվում են հողագործությամբ:

Загрузка...
Ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է. «Փաստ» «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու
website by Sargssyan