Տնտեսագետ-պատգամավորն առաջարկում է համահարթ եկամտահարկին զուգահեռ պահպանել սոցիալական արդարության սկզբունքը

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով: Այնուհետև 2020թ. հունվարից սկսած ՝մինչև 2023թ. այն աստիճանաբար կնվազի` հասնելով 20 տոկոսի: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ համահարթեցումը կկրճատի ստվերը, սակայն նաև որոշակի առումով կստեղծի սոցիալական անհավասարություն:

Տնտեսագետ-պատգամավորը ներկայացրեց տարբերակ, որով եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ կարող է լուծվել սոցիալական անհավասարության խնդիրը:

«Համահարթ, թե պրոգրեսիվ. այդ բանավեճը միշտ եղել է: Տարբեր տնտեսագետներ կարող են անվերջ վիճել այդ հարցի շուրջ: Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր, որը առաջ է գալիս մեզ մոտ շահութահարկի և եկամտահարկի դրույքների մեծ տարբերությունից: Դա բերում է նրան, որ գործատուները շահագրգռված են լինում թաքցնելու աշխատողների իրական աշխատավարձը: Եվ այս փոփոխությամբ նպատակ կա որոշակի առումով կրճատել ստվերը: Իհարկե, համահարթեցումը բերում է նաև սոցիալական որոշակի անարդարության զգացման: Քիչ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռը չի փոխվում, սակայն շատ ստացողների համար այն նվազում է: Ստացվում է, որ պետությունը լավություն է անում շատ ստացողներին»,-ասաց տնտեսագետն ու նշեց` խորհրդարանի գործընկերների հետ լրացուցիչ տարբերակ են մտածում, որ եկամտահարկը լինի համահարթ, բայց սոցիալական արդարության սկզբունքը որոշակիորեն պահպանվի:

Նա նշեց` հնարավոր է լինի համարթ եկամտային հարկ և դրա հետ միաժամանակ լինի չհարկվող որոշակի շեմ: Դա արդեն կապահովի պրոգրեսիվությունը: «Հիմա մենք փորձում ենք հասկանալ դրա ազդեցությունը, բյուջեի վրա դրա ծախսը: Ցանկացած փոփոխություն բերում է  բյուջեի եկամուտների կամ ավելացման, կամ կորստի: Այդ տարբերակը կորստի է բերում»,-ասաց Թունյանն ու նկատեց` չի կարելի ֆինանսական կայունությունը ռիսկի տակ դնել, և իրենք դեռ պետք է հասկանան, թե այդ տարբերակի վնասն ու օգուտը որքան են լինելու:

Հարկային օրենսգքի փոփոխությունների նախագծի մեկ այլ դրույթ ևս հանրային մեծ ուշադրության է արժանացել: Առաջակվում է իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկի փոխարեն հարկել ավելացված արժեքի հարկով: Նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո շատ իրավաբաններ այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել:

Տնտեսագետը ևս խորհրդատվական, իրավաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկ տեղափոխելը հասկանալի չի համարում: «Հնչող հիմնավորումներն ինձ համար այնքան էլ համոզիչ չեն, և բողոքը, որ այսօր կա, հասկանալի եմ համարում: Կարծում եմ, որ այս առումով կոնսենսուսային լուծում կգտնվի»,-նշեց նա ու հավելեց` ընդհանուր հարկային օրենսգրքի աշխատանքի մեխանիզմի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան:

Թունյանը նշեց` այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը դեռ վերջնական տեսքով չէ: Նա նկատեց` մինչ նախագծի վերջնական տարբերակը հասնի Ազգային ժողով, շատ դրույթներ կարող են փոխված լինել:

Նա նաև նկատեց` Հարկային օրենսգրքում դժվար է գտնել մի դրույթ, որը բոլորի համար կարող է ընդունելի լինել: Միշտ ցանկացած որոշում կամ օրենք կարող է ունենալ կողմ և դեմ կարծիքներ: Չեն կարող բոլորի շահերը բավարարված լինել: «Սակայն կառավարությունն ունի այնքան մանդատ ու լեգիտիմություն, որ կարող է անգամ ոչ պոպուլյար որոշման գնալ, եթե գտնի, որ տնտեսության զարգացման տեսանկյունից այդ որոշումն ավելի նպատակահարմար է»,-եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման Է ներկայացրել այս տարվա հունվարի 23-ից:

Աննա Գրիգորյան

 

Загрузка...
«Հավանաբար դեռ բավական ժամանակ երկար փողերի ինստիտուտ չենք կարողանա ձևավորել». «Փաստ» Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված մեքենաներ կան Ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է. «Փաստ» «Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն
website by Sargssyan