Դիվանագիտական «անոնս» Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Հաջորդ շաբաթ Մյունխենում անվտանգության հարցերով հերթական համաժողովն է, որի ժամանակ քննարկվելու են Եվրոպայի ապագայի, տրանսատլանտյան հարաբերությունների ու Մերձավոր Արևելքում կոնֆլիկտների հարցերը: Համաժողովին կմասնակցեն 20 երկրների նախագահներ ու վարչապետեր, 500 քաղաքական գործիչներ ու փորձագետներ, 30 քննարկումներ են նախատեսված, 2000 երկկողմ հանդիպումներ տարբեր մակարդակներում: Չի բացառվում, որ ֆորումի ժամանակ հանդիպեն նաև Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը: Մնացականյանը ԵՄ հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ մամլո ասուլիսում ասել է. «Ես լինելու եմ Մյունխենում, այնտեղ է լինելու և Մամեդյարովը: Մեր հանդիպումները Փարիզում ու Դավոսում բավականին էական էին»:

Մնացականյանը նշել է, որ չի կարող խոսք տալ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հերթական ոչ պաշտոնական հանդիպման մասին, որովհետևհայտնի չէ` վարչապետը Մյունխենում կլինի՞, թե՞ ոչ: Մնացականյանը փորձառու դիվանագետ է, գիտի` ի՞նչ ասել, ե՞րբ ասել ու ինչպե՞ս ասել: Նա արդեն մի քանի հանդիպում է ունեցել Մամեդյարովի հետ ու մի քանի ժամանոց բանակցություններ է վարել:  Առավել ևս, որ այն ժամանակ անոնսվեց Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ (5-րդ) հանդիպումը փետրվարին:

Նախկինում հնչում էին ձևակեպումներ, որ հենց համանախագահներն են կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումները` առաջարկելով նրանց ինչ-որ նախագծեր, լրացուցիչ միջոցառումներ` ուղղված շփման գծում լարվածության նվազմանը կամ բազային հարցերի լուծման տարբերակներ, որպեսզի, ինչպես ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը «օգնեն գտնել ընդունելի հանգուցալուծումներ»:

Հիմա, ըստ Մնացականյանի, իրավիճակը փոխվել է` արդեն միջնորդների հետ են բանակցություններ վարում օրակարգի շուրջ, որ ձևավորվել է Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումների ու բանակցությունների արդյունքում: Եզրակացությունը` Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով ենթադրվող հանդիպումը, եթե նախապատրաստվում է, ապա երկու երկրների ԱԳ-ների կողից և Մինսկի խումբը միջնորդավորված կապ ունի կամ բոլորովին չունի: Սա առաջին կարևոր կետն է: Երկրորդը` Ալիև-Փաշինյան հանդիպումները Դուշանբեում ու Դավոսում եղել են առանց Մինսկի խմբի միջնորդական ջանքերի, թեպետ հետո միջնորդները ողջունել են իրադարձությունների այդ ընթացքը: Միջնորդներին հատկապես ոգևորել են Մնացականյանի ու Մամեդյարովի Փարիզի բանակցությունների չբարձրաձայնված արդյունքները, երբ նրանք աջակցեցին կոնֆլիկտի կողմերի «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցների ընդունման» անհրաժեշտությունը: Դա կարող է ընկալվել իբրև քաղաքական իրականություն միայն մեկ դեպքում` մշակվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման կոնկրետ համաձայնագրի նախագիծ, որի ընկալմանը պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիները:

Տրամաբանորեն Մնացականյան-Մամեդյարով, Ալիև-Փաշինյան, աշխատանքի արդյունքում պետք է ամրապնդվեն ձեռք բերված դիրքերը: Բայց ինչ-որ պատճառով խաթարում է տեղի ունենում, որի պատասխանատվության մի մասը Բաքվի վրա է, որտեղից սփռվում են «առաջիկա հաղթանակի» պանծալի ֆլյուիդներ և պատրանք են ստեղծում, որ Երևանն ուր որ է ստորագրելու է Ադրբեջանին ձեռնտու պայմաններով համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ: Թեպետ պարզ է, որ կողմերն իրոք որոշակի փոխզիջումային լուծումներ են շոշափել, որոնց մասին խոսել է Փաշինյանը Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, երբ հայտարարեց, որ «հայկական կողմը չի պատասխանի Ղարաբաղի հարցում փոխզիջումի հարցին, քանի դեռ այդ հարցին չի պատասխանել Ադրբեջանը»:

Փաստացի ստացվում է այնպես, որ պաշտպանության պարտադրված վարչապետն առաջարկում է Ադրբեջանին բացել խաղաքարտերը առաջինը: Բայց դրանից հետո Փաշինյանը ճշտում է, որ նույնիսկ չի քննարկում կարգավորման «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Բաքուն նրան մեղադրեց «բանակցային գործընթացը տապալելու մեջ»: Ավելին` Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի հետ ակտիվ բանակցային գործընթացի հիմքում անխախտ հիմք է` շրջանների վերադարձը Բաքվի վերահսկողության տակ: Դա նշանակում է Փաշինյանին քաշել` ստեղծելով տպավորություն, որ նա, պարզվում է, բանակցել է Բաքվի հետ միայն ադրբեջանական առաջարկների հիման վրա, այլ ոչ թե փոխզիջումային տարբերակների: Հիմա Հայաստանի վարչապետը հակագրոհի է անցել` հայտարարելով, որ «Հայաստանի համար գերակա են Ղարաբաղի անվտանգության ապահովումն ու ներգրավումը բանակցային գործընթացում»: Դա Ալիևին առաջարկվող բանակցային նոր օրակարգ է: Դժվար է ասել` ինչու՞ բանակցային գործընթացում այդպիսի ձևափոխում եղավ: Նշանակում է` հետագայում իրավիճակը վերադառնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկողության տակ: Վերջին փորձը ցույց տվեց` ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պես բարդ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել Մնացականյան-Մամեդյարով մակարդակի 5-6 հանդիպումներում կամ Ալիև-Փաշինյան «ոտքի վրա» բանակցություններում, քաղաքական միրաժ է: Ցանկացած համաձայնություն պետք է հանգամանալից նախապատրաստել գործիմաց փորձաքննության մակարդակով, պետք է անցկացվի լուրջ տեղեկատվական-լուսավորչական ու կրթականաշխատանք` բնակչությանը բացատրելու կողմերի հնարավոր զիջումների գինը: Միայն այդ ժամանակ հնարավոր է համատեղ կանխել հնարավոր արտաքին ճնշումը: Առայժմ դա չկա, քանի գերակայում է «ով ում կխորամանկի» կանոնը, ոչինչ չիստացվի: Որովհետև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը արդեն վաղուց միայն Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը չէ, նույնիսկ երկու պետությունների ներքին քաղաքականության խնդիրը չէ: Դա վաղուց արդեն աշխարհաքաղաքականություն է, որ կապված է Մեծ Մերձավոր Արևելքի տուրբուլենտությանը:

Անդրանիկ Հարությունյան

Загрузка...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել Ոստիկանապետը կհրավիրվի ԱԺ. Լիլիթ Մակունց
website by Sargssyan