Բացահայտվել է գողության դեպքը. քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է այլ քաղաքացու բանկային քարտով կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը, պատճառված վնասը վերականգնվել: 

 ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև  նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կորցրել է իր բանկային քարտը, սակայն հետագայում տեղեկացել է, որ նոյեմբերի 16-ին և նոյեմբերի 17-ին Երևանում գործող տարբեր բանկոմատներից կատարվել են կանխիկացման գործարքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի գործընկերն է:

Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ և տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից ամբողջությամբ վերականգնվել է տուժողին պատճառված վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Загрузка...
«Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող
website by Sargssyan