Համշխարհային տնտեսության վարիացիաները

Աշխարհում տնտեսական նոր ինտրիգներ են սպասվում: 2017-ի սինխրոն գլոբալ տնտեսական վերելքից հետո 2018-ին, ԱՄՆ-ից բացի, համարյա բոլոր երկրներում սկսվեց անկում: Տագնապը, որ հարուցել էին ինֆլյացիան ԱՄՆ-ում, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունը, առևտրական պատերազմները, Իտալիայի պարտքի խնդիրները, տնտեսական աճի դանդաղումը Չինաստանում, զարգացող շուկաների խոցելիությունը, հանգեցրեց անկման համաշխարհային ֆոնդային շուկաներում 2018-իվերջին: 2019-ի տարեսկզբին լավ նորություն է, որ գլոբալ ռեցեսիայի ռիսկը ցածր է: Վատնորություն է, որ մոտենում ենք սինխրոն գլոբալ տնտեսական անկման շրջանին:

Աշխարհի շատ տարածաշրջաններում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են: ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը քվեարկել է դրույքների մակարդակը պահելու օգտին: Շուկաները գները սահմանելու են` կողմնորոշվելով այդ դադարներով, աշխատանքի շուկան ԱՄՆ-ում մնում է կայուն: Եթե աշխատավարձի աճն արագանա ու հանգեցնի չափավոր ինֆլյացիայի 2%-ից ավելի, արժի զգուշանալ, որ 2019-ին նվազագույնը երկու անգամ տոկոսադրույքները կբարձրանան: Դա կարող է շոկի մատնել շուկաները և խստացնել ֆինանսական պայմանները, որ կասկածի տակ կդնի ԱՄՆ տնտեսական աճը: Երկրորդ` Չինաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում չափավոր դրամական, վարկային ու հարկային խթանումները կառավարության կողմից կարող են բավարար չլինել` հաշվի առնելով մասնավոր հատվածում վստահության բացակայությունը, հագեցած արդյունաբերական հզորությունները և պետական կարգավորման բազմակողմանի համակարգը: Չինաստանում աճի տեմպերի դանդաղումը կարող է լրջորեն ազդել շուկաների վրա: Մյուս կողմից` տնտեսական աճի կայունացումը պետք է վերականգնի շուկաների   վստահությունը:

Հատկանշական է, որ Եվրագոտում նույնպես տնտեսական աճը դանդաղում է: Առայժմ հայտնի չէ` մոտենում է ԵՄ-ն միայն աճի հնարավոր նվազման, թե ավելի վատ միջակայք: Վերջնական արդյունքի վրա կարող են ազդել քաղաքական իրադարձությունները Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, նաև տարածաշրջանային ու գլոբալ գործոնները: Ակնհայտ է, որ կոշտ բրեկզիտը բացասաբար կազդի բիզնեսի ու ներդրողների վստահության վրաև Մեծ Բրիտանիայում, և ընդհանուր ԵՄ-ում: Եթե Դոնալդ Թրամփը որոշի պատերազմ սկսել եվրոպական ավտոմոբիլային սեկտորի հետ, այդ որոշումը կնվազեցնի աճի տեմպերը ոչ միայն Գերմանիայում, այլև`  ԵՄ-ում: Վերջապես կարևոր է` ի՞նչ արդյունքների կհասնեն եվրասկեպտիկները Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում: Եվրասկեպտիկների հաջողությունը եվրագոտու դրամական քաղաքականությունն առավել անորոշ կդարձնի: ԱՄՆ-ի ոչ իրավազոր ներքին քաղաքականությունը ևս բացասաբար կներգործի աշխարհիվրա: 2019-ի ավարտին հարկերի կրճատումից ստացված օգուտները կարող են արգելակ դառնալ, որը կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպերը:

Կարևոր է փաստել, որ նավթիգները կարող են իջնել չափազանց մեծ առաջարկի պատճառով, որ հարուցել է նաև թերթաքարային նավթի հանույթն ԱՄՆ-ում, Վենեսուելայի վարչակարգի հնարավոր փոփոխության, նավթի հանույթի կրճատման շուրջ պայմանավորվելու ՕՊԵԿ-ի երկրների անկարողության հետևանքով: Նավթի ցածր գները, իհարկե, ձեռնտու են սպառողներին, բայց կարող են թուլացնել ամերիկյան բաժնետոմսերն ու շուկաները նավթ արտահանող երկրներում, որ կարող է վերաճել ընկերությունների դեֆոլտների էներգետիկ ու խառը սեկտորներում: Մյուս կողմից` պետք չէ բացառել, որ 2019-ին կլինեն բավականաչափ դրական գործոններ և այս տարին համեմատաբար վատը չեն դարձնի համաշխարհային տնտեսության համար: Սակայն եթե արդարանան բացասական սցենարները, տնտեսական աճի տեմպերի սինխրոն նվազումը 2019-ին կարող է հանգեցնել գլոբալ աճի դանդաղման և կտրուկ անկման 2020-ին:

 Անդրանիկ Հարությունյան

Загрузка...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել Ոստիկանապետը կհրավիրվի ԱԺ. Լիլիթ Մակունց
website by Sargssyan