Թուլացող իշխանություն, անորոշ ընդդիմություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ իշխանության վարկանիշը չէր կարող մնալ նույնքան բարձր, որքան հեղափոխությանը հաջորդած առաջին ամիսներին ու արտահերթ ընտրություններին, պարզ էր ի սկզբանե: Ընդ որում, այս ենթադրությունը կիրառելի է ցանկացած հեղափոխական իրավիճակի համար. հանգիստ ռիթմի անցնելիս, բնականաբար, հանրային սուր տրամադրությունները մեղմվում են, վարկանիշն էլ իջնում է: Իջնում է՝ անկախ հետագա կառավարման որակից ու արդյունավետությունից: Իջնում է նաև այն պատճառով, որ հեղափոխական սպասելիքներն ու իրականությունը համադրել հնարավոր չէ, նույնիսկ ամենահաջողակ արդյունքի դեպքում: Մեր դեպքում ևս այս մեխանիզմը աշխատեց, պարզապես այն բացառությամբ, որ նոր իշխանությունները առայժմ հանրային սպասելիքներին գոնե մասամբ չեն մոտեցել: Ավելին՝ ամենօրյա տեղեկատվական պատերազմներում պարտվում են՝ հայտնվելով վարկանիշային ռիսկերի տակ: 

Արդեն իսկ պարզ է, որ հեղափոխական արդյունավետություն այս իշխանությունը չի ապահովելու, չունի ո՛չ դրա ռեսուրսը, ո՛չ գիտելիքը, ո՛չ փորձը: Ունի միայն ցանկությունը, որը կարևոր, բայց ոչ բավարար միջոց է: Միաժամանակ պարզ է, որ չնայած 70 տոկոսանոց լեգիտիմությանն ու հանրային աջակցությանը, ինչպես նաև խորհրդարանում արմատական ընդդիմության բացակայությանը, քաղաքական դաշտում իշխանությունն ունի լրջագույն հակառակորդներ, որոնց իշխանության գալու շանսերն այս պահին չնայած ցածր են, բայց գործող իշխանության դեմ կռիվ տալու և վարկանիշային կորուստներ հասցնելու հնարավորությունները բավարար են: 

Այս պայմաններում, երբ մի կողմից իշխանության դեմ աշխատում են տարատեսակ խմբեր, հատկապես տեղեկատվական հարթակներում, մեկ այլ կողմից էլ իշխանությունը չի կարողանում արդարացնել լայն մասսաներին տված իր իսկ խոստումները, ստեղծվում է իրատեսական թվացող մտայնություն առ այն, որ իշխանությունը շուտով կընկնի ու պետք է այն ուղղակի վերցնել: Մտայնությունը ոչ թե այն է, որ իշխանությունը չի ընկնելու, այլ որ ընկնելու դեպքում այն վերցնող այս պահին չկա: Այսինքն, չկա կազմակերպված ընդդիմադիր ուժ, որ կարողանա այն վերցնել, եթե նույնիսկ այն ընկնի հենց վաղը առավոտյան:

Սա թերևս կարևորագույն մեթոդական առանձնահատկություն է ոչ միայն այս, այլ ընդհանրապես ցանկած իրավիճակի համար: Հասարակական դժգոհությունը, հիասթափությունը կամ իշխանության անարդյունավետությունը դեռևս բավարար չեն իշխանափոխության համար: Իհարկե, հանրային ընկալման մեջ ֆիքսված է, որ հենց սոցիալական դժգոհությունն է ցանկացած փոփոխության հիմքը: Բայց այս դեպքում ճիշտ կլինի ասել, որ սոցիալական դժգոհությունը ոչ թե փոփոխության հիմքն է, այլ հումքը: Ու այլ հանգամանքներից է կախված, թե ինչ տրանսֆորմացիա կստանա այդ հումքը: Կմնա որպես հումք, կդառնա կիսաֆաբրիկատ, թե ի վերջո կվերածվի պատրաստի ու ամբողջական արտադրանքի: Իսկ սրա համար էլ անհրաժեշտ է, որ պատրաստող ուժը ունենա հումքից արտադրանք ստեղծելու ճանապարհային հստակ քարտեզ, հստակ թիմ, արտադրության փուլերի հստակ ու հաջորդական պատկերացում: 

Հայաստանում այժմ կան մի շարք քաղաքական ուժեր ու խմբեր, ընդ որում, թե՛ խորհրդարանում, թե՛ դրա պատերից դուրս, թե՛ նախկին իշխանության անմիջական ներկայացուցիչներ, թե նոր քաղաքական թափուր իրավիճակում դիրքավորվել փորձող այլ խմբեր, որոնք բոլորն էլ փորձում են աշխատել դեռևս նոր ձևավորվող հումքի հետ: Ինչ–որ առումով նրանց հաջողվում է իշխանությանը հասցնել վարկանիշային վնասներ, մանրադիտակի տակ պահել հեղափոխության սայթաքումները ու դրանք դարձնել հանրային քննարկման առարկա: Սակայն սա հումքի արտադրության միայն սկիզբն է: 

Առայժմ տեսանելի չէ այնպիսի ընդդիմություն, որը կարողանա վերցնել իշխանությունը, եթե այն վաղը ընկնի: Իհարկե, տեսականորեն վերցնողներ կլինեն, սակայն խոսքն այստեղ ամբողջական վերցնելու, ստանձնելու մասին է: Ընդ որում, խոսքը ոչ միայն պոպուլ յար թվացող ֆորս–մաժորային սցենարի մասին է, այլև ընտրական գործընթացի: Եթե նույնիսկ առաջիկա ընտրություններին իշխանությունները մոտենան նման անարդյունավետությամբ, հակառակորդների ճամբարում տիրող խառնիճաղանջ մթնոլորտի պայմաններում որևէ շանս չկա իշխանափոխության: 

Հայաստանում շատ է խոսվում ընդդիմության վակուումի մասին: Իշխանությունը պնդում է, թե ընդդիմությունն իր ներսում է: Ոչ իշխանական ուժերն էլ մրցում են ընդդիմության տեղի համար: Ընդդիմության վակուում Հայաստանում, սակայն, չկա: Ընդդիմադիր դիրքավորվող ուժերը լիուլի են: Սակայն դեռևս չկա այնպիսի ուժ կամ ձևաչափ, որ իվիճակի կլինի պայքարել ոչ միայն իշխադիր դիրքավորվող ուժերը լիուլի են: Սակայն դեռևս չկա այնպիսի ուժ կամ ձևաչափ, որ իվիճակի կլինի պայքարել ոչ միայն իշխափոխության պայման չեն, այլապես նախորդ տասը–քսան տարիներին Հայաստանում տասը–քսան իշխանափոխություն կլիներ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Загрузка...
Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել
website by Sargssyan