Աշխատանքը, որպես ամենամարդասպան...

Մենք գիտենք, որ...

Աշխարհի ամենահզոր մարդասպաններն են՝ պատերազմը, թմրամիջոցները (ծխախոտը) և ալկոհոլը: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ ներկայումս ամենամեծ մարդասպանն աշխատանքն է: Միջինացված հաշվարկով աշխարհում աշխատանքի ընթացքում տարեկան դժբախտ պատահարներից և պրոֆեսիոնալ հիվանդություններից մահանում է մոտավորապես երկու միլիոն մարդ: Համեմատության համար ասենք, որ այդ ցուցանիշը պատերազմների համար 650 հազար է, այսինքն՝ աշխատանքի մահաբերությունից երեք անգամ քիչ:

Արդի ժամանակաշրջանում ամենավտանգավոր աշխատանքներն են համարվում գյուղատնտեսական, հանքարդյունաբերական և շինարարական աշխատանքները: Օրինակ, ըստ ԱՄՆ–ի Աշխատանքի վիճակագրական բյուրոյի տվյալների, տարեկան իրենց աշխատավայրում մահանում է 6 000 –ին մոտ աշխատող՝ ներառյալ նրանք, որոնք սրտային անբավարարությունից են մահացել գրասենյակում՝ սեղանի առաջ նստած: Այստեղ ամենավտանգավորը համարվել է փայտահատի աշխատանքը, մոտավորապես 122 մահ 100 000 փայտահատից, երկրորդ տեղում ձկնորս–նավաստու աշխատանքն է՝ 101 մահ 100 000 նավաստուց: Երրորդը քաղաքացիական ավիացիայի աշխատողներն են. այստեղ պետք է նշել, որ օդաչուների բոլոր մահերը եղել են փոքրիկ ինքնաթիռների ավիավթարների պատճառով: Չորրորդ տեղում շինարար–մոնտաժողներն են, որոնք գործ ունեն երկաթե կոնստրուկցիաների մոնտաժի հետ, հինգերորդում հանքափորներն են: Ամենավտանգավոր, բայց հազվագյուտ մասնագիտական գործունեություն է համարվում Բերինգի ծովում խեցգետին որսացողների աշխատանքը:

ԱՄՆ–ում աշխատատեղում մահվան պատճառների թվում առաջին տեղում են ճանապարհատրանսպորտային պատահարները (կապ չունի՝ որ ոլորտում), որոնց թիվը 23% է կազմում ընդհանուր մահվան պատճառների թվի մեջ: Պարզվում է, որ անգամ ոստիկանը ավելի մեծ հավանականությամբ կարող է մեռնել վթարից, քան թե հանցագործի կրակոցից: Երկրորդ տեղը 12%–ով զբաղեցնում է բարձրությունից ընկնելը, ամենամեծ քանակով մահեր այս պատճառով ունենում են շինարար –մոնտաժողները և տանիքագործները: Ըստ մահվան պատճառների, երրորդ տեղը, ինչքան էլ զարմանալի է, զբաղեցնում են սպանությունները, ընդ որում՝ խանութների վաճառողներին չորս անգամ ավելի շատ են սպանում, քան ոստիկաններին: 

Մեծ Բրիտանիայի Թագավորական վիճակագրական ընկերության ամսագրի խմբագիր Ֆրենկ Դեկվորտը իր կողմից ստեղծված հատուկ սանդղակի միջոցով հաշվարկում է աշխատանքի վայրում և կատարած որոշակի աշխատանքի դեպքում մահվան հավանականությունը: Ըստ այդ սանդղակի, ամենաանվտանգ աշխատանքը գնահատվում է 0 բալ, 8 բալը նշանակում է, որ մահն անխուափելի է: Օրինակ, «ռուսական ռուլետկան», ըստ այդ սանդղակի, ունի 7.2 բալ, 20 տարի ալպինիստ լինելու դեպքում ստացվում է 6.3 բալ, մարդասպանի կողմից սպանվելու հավանականությունը գնահատվում է 4.6 բալ, 160 կիլոմետր ճանապարհ անցնելը ավտոմեքենայով հավասարվում է 1.9 բալի, եթե վարորդը ալկոհոլ օգտագործած չէ և ունի միջին տարիք, իսկ երկնաքարի անկումից մահվան հավանականությունը 1.6 բալ է: 

Դեկվորտի սանդղակում ամենավտանգավոր հատվածն է համարվում 5.5 բալի շրջակայքը: Տղամարդկանց համար դա ճանապարհատրանսպորտային պատահարների կամ բարձրությունից ընկնելու շրջակայքն է, կանանց համար՝ տուն մաքրելը, աման լվանալը կամ էլ ուղղակի փողոցում քայլելը:

Ինչպես կարելի էենթադրել Դեկվորտի սանդղակից, 8 բալ կարելի է ստանալ, եթե, օրինակ, մարդը նետվի գործող հրաբխի խառնարանը, կամ էլ մարդու գլխին ատոմային ռումբ ընկնի: 0 բալ հավաքելն ավելի դժվար է, քանի որ ցանկացած դեպքում ինչ էլ անես, որտեղ էլ գտնվես, հավանականություն ամեն դեպքում կա, որ գլխիդ երկնաքար կընկնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Загрузка...
«Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող
website by Sargssyan