ՊԵԿ-ի հայտարարությունը շփոթության մեջ է գցել փոքր և միջին հարկ վճարողներին

Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման վերաբերյալ ՊԵԿ-ի վերջին հայտարարությունը շփոթության մեջ է գցել փոքր և միջին հարկ վճարողներին։ Որոշ հարկ վճարողներ 60.000 դրամով հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերելու նպատակով դիմումներ են ներկայացրել «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին, սակայն պարզվել է, որ նոր բացված կազմակերպությունները չեն կարող մատչելի գնով ՀԴՄ-ներ ձեռք բերել։ Խնդրի առջև են կանգնել նաև մի քանի տարի գործունեություն ծավալած կազմակերպություններ։ Շատերի դիմումնեը մերժվել են՝ ՊԵԿ–ի կողմից ներկայացված չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով։ ՊԵԿ-ից NEWS.am-ին պարզաբանեցին, որ ՊԵԿ նախագահի 2019թ. փետրվարի 5-ի հրամանում հստակ նշված է, թե որ հարկ վճարողները կարող են 2019թ. հունվարի 1-ից հսկիչ դրամարկղային մեքենաները ձեռք բերել 60.000 դրամով։ Նշենք, որ այս գնով, սակայն, ՀԴՄ չեն կարող ձեռք բերել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնք իրենց գործունեությունը սկսել են 2019թ. հունվարի 1-ից հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն ոչ թե 160 հազար, այլ 60 հազար դրամով: Իսկ ՊԵԿ-ն էլ հայտարարել էր, որ այդ 100 հազար դրամը կվճարի պետությունը: Թե վարչապետը և թե ՊԵԿ նախագահը չէին հայտարարել, որ 2019թ. հունվարի 1-ից բացված անհատ ձեռնարկատերերը, կազմակերպությունները և նոտարները նոր սերնդի ՀԴՄ-ների համար պետք է վճարեն 160.000 դրամ:

 

Աղբյուր

Загрузка...
«Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա Արդյո՞ք միայն Սաշիկը... «Փաստ» Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները. «Փաստ» ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող
website by Sargssyan