Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է. Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացնում է կառավարության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության վարչապետ նիկոլ Փաշինյանը երկրի տնտեսության զարգացման հեռանկար է համարում արտահանումը:ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: «Մենք այստեղ ունենք, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների, ինչպես օրինակ՝ Իրանի և Վիետնամի հետ: Այս կարգի պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի: Հայաստանն օգտվում է Արևմտյան մի շարք երկրների հետ արտոնյալ GSP և GSP+ համակարգերից: Այնպես որ արտահանման չօգտագործված ներուժը հսկայական է»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ արտահանման ոլորտում հիմնական խնդիրը մեր ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին, համապատասխան ծավալների առկայությունը և մարքեթինգային խնդիրները: «Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է այս հարցերում բիզնեսին աջակցություն ցուցաբերելու և նրանց համար շուկաների  իրական հասանալիություն ապահովելու համար: Արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է: Այդ կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է: Նման խնդիր լուծելու համար էական է հայաստանյան ապրանքների և ծառայությունների մրցունակությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ դա լինելու է կառավարության գործունեության հաջորդ կարևոր ուղղությունը, երբ հարկային հավասարակշռված համակարգի, աշխատանքի արտադրողականության շարունակական բարձրացման միջոցով էականորեն պիտի աճի տնտեսության մրցունակությունը:

 

 

Загрузка...
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք «Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին». «Փաստ» Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ» Արմեն Սարգսյանի երկակի կարգավիճակը. իրականության մեջ դերակատարությունը սիմվոլիկ չէ. «Փաստ» Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումը Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «18+» փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են. հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Թուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառով Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածու Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել Ոստիկանապետը կհրավիրվի ԱԺ. Լիլիթ Մակունց
website by Sargssyan