Ինչպե՞ս են նիհարում աստղերը. ամենաարդյունավետ դիետաները
LifestyleԻնչպե՞ս են նիհարում աստղերը. նրանք կարող են իրենց թույլ տալ օգտվել դիետոլոգների ամենաթանկ ծառայություններից: Սակայն հաճախ նրանք նիհարում են այնպիսի դիետաների միջոցով, որոնք կարող են կիրառել բոլորը, գրում է Orer.am- ը` հղում անելով tv.ua- ին:
Ներկայացնում ենք ամենաարդյունավետ դիետաներից մեկը, որի օգնությամբ շատ աստղեր են նիհարել, դիետա, որը կազմված է 10 սննդամթերքներից: Այն կարելի է կիրառել 7 օր, սակայն անհրաժեշտ է խստորեն պահպանել երկու կանոն` սննդակարգը բաղկացած պետք է լինի միայն 10 մթերքներից և օրվա ընթացքում օգտագործվող մթերքը պետք է լինի 1,5կգ.:
Կարելի է օգտագործել հավի կամ հնդկահավի միս, ձու, կեֆիր կամ որևէ այլ կաթնամթերք, որի յուղայնությունը 2%- ից ավելի չէ, լոլիկ, վարունգ, կաղամբ, սմբուկ, խնձոր, նարինջ կամ գրեյպֆրուտ: Կարելի է նաև օգտագործել 1 ճաշիգդալ ձիթապտղի կամ արևածաղկի բուսայուղ, 1 ճաշի գդալ մեղր, մեկ կտոր հաց: