«Հարսանիքը կհեռարձակվի ուղիղ եթերով». Բասկովի սենսացիոն հայտարարությունը
LifestyleԱռաջին ամուսնությունից հետո Նիկոլայ Բասկովը շատ գեղեցկուհիների հետ է հանդիպել, սակայն նրանցից ոչ մեկի հետ այդպես էլ չկապեց իր կյանքը: Երգիչը հույս ունի, որ մոտ ապագայում վերջապես կհանդիպի իր միակին, գրում է Orer.am- ը` հղում անելով dni.ru- ին:
Բասկովի նախկին ընկերուհիները հաջողությամբ ամուսնացել են. գեղեցկուհի Օքսանա Ֆյոդորովան երգչի հետ երկու տարի հանդիպելուց հետո, ամուսնացավ նախագահի վարչակազմի աշխատակից Անդրեյ Բորոդինի հետ: Նրանք երկու երեխա ունեն:
Երգիչը որոշ ժամանակ հանդիպում էր ֆոտոմոդել Վիկտորիա Լապիրյովայի հետ: 2017թ.- ին նրանք հայտարարեցին իրենց հարսանիքի մասին, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ: Որոշ ժամանակ անց Լապիրյովան հայտնեց, որ ընկեր ունի և շատ երջանիկ է:
Բասկովը նկատել է, որ իր նախկին ընկերուհիները հաջողությամբ դասավորում են իրենց անձնական կյանքը: Երգիչը հայտնել է, որ հույս ունի շուտով հանդիպել իր երկրորդ կեսին և խոստացել է իրենց հարսանիքը հեռարձակել ուղիղ եթերով: