Ձերբակալվել են «մահվան գոտիներ» կրող ահաբեկիչներ (տեսանյութ)
LifestyleՍուրգութում, ուժային կառույցների ներկայացուցիչները ձերբակալել են մահվան գոտիներ կրող անհայտ անձանց, գրում է Orer.am- ը` հղում անելով ru.oxu.az- ին:
Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է նաև հրազեն: Հայտնի է, որ «մահվան գոտիներ» կրող ահաբեկիչները պատրաստվել են պայթուն իրականացնել Լենինի պողոտայում:
Քանի անձ է ձերբակալվել, ստույգ պարզ չէ, ըստ տեղեկատվության` 2-5 անձ:
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ֆիքսված են ահաբեկիչների ձերբակալման կադրերը: