Վիկտորիա Դայնեկոն` նոր սիրավեպի մասին
LifestyleԻ ուրախություն երկրպագուների Վիկտորիա Դայնեկոն և Ալեքսեյ Վորոբյովը նորից հանդիպում են, գրում է Orer.am- ը` հղում անելով starhit.ru- ին:
Հայտնի է, որ Վիկտորիան և Ալեքսեյը մի քանի անգամ արդեն բաժանվել են, կրկին միացել: Վերջերս նրանք համատեղ նախագծեր ունեին, երգեր էին ձայնագրում: Արդյունքում նրանց սիրավեպը նոր շունչ ստացավ և ևս մեկ անգամ նրանք վերականգնեցին իրենց հարբերությունները: Այս առումով Վիկտորիան նշում է, որ երբեք չի ծրագրում իր հետագա կյանքը և նրանց բաժանումներն ինքնաբերաբար են ստացվում, նույն ձևով էլ նրանց հարաբերությունները վերականգնվում են: Սակայն նրանք երբեք չեն հիշում նախկին վիրվորանքներն ու խնդիրները: