Թաքնված տեսախցիկը նկարահանել է, թե ինչով է զբաղվում կինն ամուսնու բացակայության ընթացքում. տեսնելով ձայնագրությունն` ամուսինը շոկի ենթակվեց
LifestyleՎաղ թե ուշ բոլոր ընտանիքները բախվում են հետևյալ խնդրի հետ. ամուսինը երեկոյան տուն է վերադառնալով, տեսնում է որ կինը գրեթե ոչինչ չի հասցրել անել, սակայն շատ հոգնած է, երբեմն նույնիսկ չի կարողանում ոտքի վրա կանգնել: Ամուսինն իհարկե ոչինչ չի հասկանում: Նա անկասկած մտածում է, որ կինը պարզապես ծույլ է, քանի որ ամբողջ օրը տանը լինելով գործերը կիսատ են մնացել կամ որ ավելի վատ է` նա մտածում է, որ կինն իրեն դավաճանում է, գրում է Orer.am- ը:
Ընտանեկան խնդիրներով զբաղվող ճապոնացի մասնագետները որոշել են փորձ կատարել` թաքնված տեսախցիկի միջոցով պարզել խնդրի պատճառները: Այսպիսով փորձի արդյունքում ստացված տեսանյութը փորձագետները հրապարակեցին համացանցում` գտնելով, որ հանրությանը օգտակար կլինի տեսնել այն և հետևություններ անել:
Կինը վաղ առավոտյան արթնանալով` ամուսնուն աշխատանքի է ճանապարհում, հոգում երեխայի կարիքները, այնուհետև փորձում է փոշեկուլով մաքրել տունը: Այդ ամբողջ ընթացքում պահանջում է մոր ուշադրությունը: Կինը ստիպված է անընդհատ անջատել փոշեկուլը: Աշխատանքն ավարտելում պես, նա երեխյի հետ գնումներ կատարելու է գնում, երեխայի հետ միասին իհարկե: Խանութում նա երեխան գրկին գնումներ է կատարում, որից հետո ծանր պայուսակները ձեռքին տուն է հասնում: Իհարկե անհրաժեշտ է ընթրիք պատրաստել սիրելի ամուսնու համար: Երեխան գրկին նա խոհանոց է գնում ընթրիք պատրաստելու: Իհարկե օրվա ընթացքում հարկ է լինում երեխային կերակրել, հոգալ նրա բոլոր կարիքները, ինչպես նաև տնային այլ գործեր կատարել:
Այս ամենը տեսնելուց հետո ամուսինը ցնցված էր: Այդ տեսանյութը դիտելուց հետո նա շատ հոգատար էր կնոջ հանդեպ և ամեն կերպ փորձում էր օգնել նրան: