Աշխարհի ամենատարեց մարդը 256 տարեկան է. ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը
LifestyleԱռասպել կա, որ ժամանակին Չինաստանում երկարակյաց մի ծերունի ապրել է 256 տարեկան, գրում է Orer.am- ը:
Արդյոք սա առասպել է, թե իրականություն, բանականին դժվար է ստույգ իմանալ:Ոմանց կարծիքով այս պատմությունն իրականություն է և չինացին ապրել է 190 տարի, շատերը պնդում են որ նա ապրել է 256 տարի:
Պաշտոնապես աշխարհի ամենաերկարակյաց մարդը ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանն է, որն ապրել է 122 տարի: Սակայն ոչ պաշտոնապես աշխարհի ամենաերկարակյաց մարդը համարվում է չինացի Լի Ցյունյանն է: Տվյալներ կան, որ նա ծնվել է 1736թ.-ին, սակայն Մինկուո համալսարանի պրոֆեսորը վստահեցնում է, որ նա ծնվել է 1677թ.- ին:
Բացի այս կան գրառումներ, ըստ որոնց Լին շնորհավորական նամակներ է ստացել ծննդյան150-ամյակի և 200- ամյակի կապակցությամբ Չինաստանի իշխանությունների կողմից: Եթե այս փաստաթղթերից գոնե մեկն իրական է, ապա նա համարվում է աշխարհի ամենաերկարակյաց մարդը: