Այս տեսանյութը շոկի է մատնել ամբողջ համացանցը. մահացու տրյուկներ փոքրիկ երեխայի մասնակցությամբ
LifestyleԶույգը Կուալա- Լուպուրայի կենտրոնում փողոցային ելույթներ է ունեցել, գումար հավաքելու նպատակով: Ելույթի գլխավոր համարը փոքրիկ երեխայի մասնակցությամբ վտանգավոր տրյուկների իրականացումն է եղել:
Ոստիկանության աշխատակիցները նրանց բաժին են տարել, որտեղ նրանց անձնագրերը վերցրել էին: Ոստիկանության աշխատակիցները փորձում էին պարզել, թե որքանով է այդ զբաղմունքը վտանգավոր երեխայի համար:
Եկատերինա Շահմանովի և Միխայիլ Բոնդարյուկի հետ բացատրական աշխատանքներ են տարել սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները, բժիշկներ, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները:
- Մեզ հետ խոսեցին, պարզեցին, որ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում, այլ ընդհակառակը` մարմնամարզությունը շատ օգտակար է նրա համար: Բժիշկներն իհարկե զննեցին երեխային, համոզվելով, որ երեխայի առողջական վիճակը գերազանց է, անձնագրերը վերադարձրեցին և մեզ ազատ արձակեցին,- գրում է Միխայիլը սոցցանցում: