Սարսափելի դեպք կենդանաբանական այգում. վագրը «պոկել» է տղայի ձեռքը
LifestyleՍարսափելի դեպք կենդանաբանական այգում. 11- ամյա տղան մտել է արգելված տարածք, վագրին շոյելու և կերակրելու համար:
Չնայած արգելող նշաններին, տղայի հայրը նրան թույլ է տվել անցնել անվտանգության «պարիսպ»- ը: Ինչ է մտածել հայրը, երբ հետևել է որդու և վագրի շփմանը, անհասկանալի է: Ականատեսները պատմում են, որ տղան վագրին կերակրել է և շոյել, որից հետո վագրը կծելով պոկել է նրա ձեռքը, գրում է Orer.am- ը:
Տղան սարսափելի վիճակում էր: Հայրը, ուսուցչի օգնությամբ տղային հանել է արգելված մասից: Տեղում տղային ցույց են տվել առաջին օգնությունը, այնուհետև տղային տեղափոխել են հիվադանոց: Չնայած բժիշկների ջանքերին, ձեռքը վերականգնել չի հաջողվել:
Տղայի հոր դեմ մեղադրանք է ներկայացվել, սակայն նրան գրավի դիմաց բաց են թողել:
Համացանցում բուռն քննարկվում էր այս միջադեպը: Իհարկե տղայի հոր հասցեին հնչում էին վիրավորանքներ և մեղադրանքներ: