Դաժան ծեծկռտուք երիտասարդ աղջկա և տղայի միջև. դիզայներական կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին
LifestyleՇադի Օմարը և նրա ընկերուհին երեկույթից տուն էին վերադառնում: Աղջիկները կանգառում կանգնած փորձում էին տաքսի կանգնեցնել: Նրանց մոտեցավ 22-ամյա Ջասթին Լլոյդը: Երիտասարդը Շադիի ընկերուհուն չիփս առաջարկեց, սակայն աղջիկը հրաժարվեց, որից հետո Ջասթինը չիփսը լցրեց աղջկա գլխին, գրում է Orer.am- ը:
Երիտասարդը չէր էլ պատկերացնում ինչ սարսափելի հետևանքներ կունենա այդ արարքն իր համար: Շադին պաշտպանում է ընկերուհուն` նրանց միջև դաժան ծեծկռտուք սկսվեց: Շադին հանեց դիզայներական կոշիկը և կրունկով հարվածեց տղայի աչքին այնպիսի ուժգնությամբ, որ Ջասթինը մեծ դժվարությամբ կարողացավ այն հանել: Կարելի է ասել, որ Ջասթինը շատ հաջողակ է, քանի որ այդպիսի հարվածից հետո նա տեսուղությունը չկորցրեց: