«Արմենիա» ԲԿ–ից փախուստի դիմած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել
Հասարակություն«Արմենիա» բժշկական կենտրոնից այսօր՝ փետրվարի 18–ին փախուստի դիմած կալանավորը նախկինում 9–անգամ դատապարտված է եղել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանն, ով քաղաքացիական հիվանդանոցում գտնվում էր ստացիոնար բուժման մեջ, փախուստի է դիմել հիվանդասենյակի պատուհանից։
Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։