Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է
ՀասարակությունԱպարանի, Արագածի, Գավառի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում, փետրվարի 18-ի ժամը 20:00-ի դրությամբ, բուք է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: