Վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի հարազատները փորձել են այրել մեքենան
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 XS 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դարակերտ գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Մահացածի հարազատները փորձել էին ավտոմեքենան հրկիզել: Աղբյուրը հայտնում է, որ, այնուամենայնիվ, ոստիկաններն ու քննիչները կարողացան մահացածի հարազատների հետ ճիշտ հոգեբանական բանակցություններ վարել, ովքեր հրաժարվեցին իրենց մտադրությունից, այն է ՝ ավտոմեքենան վնասելուց ու հրկիզելուց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։