Երևան, 02.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. «Հայաքվե» Մերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ» Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ» «Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ» Գելի գլխին Ավետարան. «Փաստ» «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ» Իշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»


Նիկոլ Փաշինյան. արդյունքների առումով ամենաանկանխատեսելի ՀՀ նախագահի թեկնածուն

Ինչպես խոստացել էի՝ վերլուծական հոդվածներիս նոր շարքը նպատակ է հետապնդում գծել ապագա քաղաքական գործընթացների քաղաքական քարտեզը: Սերժ Սարգսյան այդպես էլ չնախապատրաստելով իր իրավահաջորդին՝ ակամայից ստեղծեց ապագա նախագահական մրցավազքի ուժային կենտրոններ, որոնք, անտարակույս, ակտիվանալու են առաջիկա սեպտեմբերից: Եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ամբողջ ընթացքում աներկբա էր, որ նա ամեն ինչ անելու է՝ իշխանությունը Սարգսյանին ժառանգելու համար, ապա գործող նախագահը խուսափեց ժառանգորդ պատրաստելուց: Քաղաքական անորոշությունը ծնեց բազմաթիվ բևեռներ, որովհետև քաղաքական արևի տակ իրենց հետագա տեղը այդպես էլ չընկալող և իշխանության բուրգում իրենց ապագան հստակ չպատկերացնող գործիչները սկսեցին սեփական խաղը խաղալ: Հոդվածաշարը ներկայացնում է է ապագա նախագահական մրցավազքի բոլոր ակնառու մասնակիցներին՝ առանց էմոցիաների: Անկախ նրանից, թե որ գործչի նկատմամբ ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ՝ ձգտելու եմ նրա դերը ապագա քաղաքական մրցավազքում ներկայացնել բացառապես ակնհայտ փաստերի համադրմամբ և առանց իմ զգացողություները շարադրելու: Ի դեպ, սրանք իմ դիտարկումներն են և չեն հավակնում վերջնական ճշմարտությունը լինել... Եվ այսպես, մեր նախորդ հոդվածում արձանագրեցինք, որ ապագա նախագահական մրցավազքի «կինդեր սյուրպրիզը», ամենայն հավանականությամբ, լինելու է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով, անշուշտ, կլինի ֆավորիտներից մեկը այդ մրցապայքարում: Այնուամենայնիվ, Կարապետյանը չափավոր գործիչ է և չի կարող համախմբել արմատական ընդդիմադիր դաշտը, որտեղ, այս պահի դրությամբ, ուղղակի մրցակից չունի ՀՀ նախագահի հաջորդ ակնհայտ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը իր քաղաքական ճանապարհը գծել է դեռ ուսանողական տարիներից՝ լինելով ակտիվ պայքարի մեջ և հասարակության մեջ մշտապես ընկալվել է որպես մի մարդ, ով ամենածայրահեղ կերպով ընդդիմադիր է իշխանություններին: Կուզի դա Նիկոլ Փաշինյանը, թե ոչ՝ նա մշտապես ընկալվելու է որպես ծայրահեղ ընդդիմադիր թևը ներկայացնող թեկնածու: Այն, որ Փաշինյանը ապագա նախագահական հավակնություններ ունի՝ցույց տվեց այն փաստը, որ նա իրեն շրջապատող հնարավոր քաղաքական ակտիվը փորձեց համախմբել «Քաղաքացիական պայմանագրի» շուրջը, որը անհատների միավորումից սկսեց դառնալ քաղաքական կառույց: Կառույցը, բացի բավական դանդաղ կազմավորման փուլից, որևէ նշանակալի քաղաքական քայլ չի արել, ինչից կարելի է ենթադրել, որ փորձ է արվում մինչև առաջիկա համապետական ընտրությունները ձևավորել գործիք, մեխանիզմ: Հակառակ պարագայում, թեկուզ և օգտագործելով Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի գործոնը, այդ կառույցը կարելի էր դարձնել առավել հնչեղ և անգամ մի որոշակի ժամանակահատվածում փորձել դառնալ առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժը՝ հատկապես ընդդիմադիր դաշտի բացարձակ ամլության պարագայում: Հավանաբար խուսափելով կարճատև վերելք-վայրեջքից՝ կազմակերպիչները խուսափեցին որևէ կերպ իրենց մասին շռնդալից տեղեկացնելուց և բավարարվեցին կազմակերպչական ինչ որ փուլերում իրենց մասին բարձրաձայն հիշատակումներով: Փաշինյանն անձամբ մի քանի անգամ բարձրաձայնել է իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: «Քանի որ ես զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, իսկ քաղաքացիական գործունեությամբ զբաղվում եմ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում, ես չեմ կարող բացառել, որ կլինեմ նախագահի կամ պատգամավորի թեկնածու, չեմ էլ կարող վստահաբար պնդել, որ այդպես էլ լինելու է»,-ասել է Փաշինյանը: Հետագայում, «Ազատություն» ռադիոկայանի եթերում, պատասխանելով Հրայր Թամրազյանի հարցին՝ Փաշինյանը կրկնեց իր առաջադրվելու հնարավորությունը՝ առավել զուսպ ժխտողական մասով: Այսինքն՝ գործ ունենք դասական ապագա նախագահի թեկնածու հետ, ով երբեմն հաստատում է իր այդ մտադրությունը, իր շուրջը դանդաղ, բայց այնուամենայնիվ կառույց և թիմ է փորձում ձևավորել, և, վերջապես, «դուխով տղայի» կերպարից փորձում է մտնել դասական քաղաքական գործչի կերպարի մեջ: Որպես նախագահի թեկնածու՝ Փաշինյանն ունի մի քանի ակնհայտ առավելություններ. համարվում է հեղափոխական գործիչ և, ընդհանուր առմամբ, իշխանություններին դեմ տրամադրված ընտրազանգվածի մեջ բարձր վարկանիշ ունի: Խորհրդարանում բավականին ակտիվ պատգամավոր է և աչքի է ընկնում իր ապագա քաղաքական օպոնենտներին ուղղված շատ կոշտ քննադատությամբ, ինչը, անշուշտ, շոյում է հակաիշխանական ընտրազանգվածի ականջները: Հրապարակների սիրելին է, նրա կոչով հնարավոր է բավականին մարդաշատ ընդդիմադիր զանգվածներ հանել ցույցերի: Փաշինյանն ունի մի քանի թերություններ, որոնք նրան խանգարելու են ապագա քաղաքական մարտերում: Առ այսօր չի կարողացել դուրս գալ «էն լավ խոսող տղու» կերպարից, ինչը առավել չափավոր ընտրազանգվածի մոտ կարող է վստահություն չներշնչել: Վատ է քողարկում էմոցիաները. չնայած զգալի ջանքերին՝ խորհրդարանի ամբիոնում շարունակում է մնալ «հրապարակի սիրելի» Փաշինյանը, ինչը նրան շատ է խանգարելու նախագահական մրցավազքում: Քաղաքական դաշտում հայտնվել է սպիտակ ագռավի կարգավիճակում, հարվածներ է ստանում հավասարապես թե ընդդիմությունից, թե իշխանություններից, թե այլընտրանքից, ինչը տեղեկատվական պատերազմում Փաշինյանին բավականաչափ տհաճություններ կարող է պատճառել: Ի դեպ, որքան փետրվարյան հայտնի հանրահավաքների ժամանակի տարածությունը հասարակության միջև մեծանում է՝ էմոցիաները թուլանում են, ուստի Փաշինյանին չէր խանգարի որևէ հանրահավաքով վերադառնալ փողոցային հարթակ: Անկախ այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ ապագա նախագահական մրցավազքի ակնհայտ ֆավորիտներից մեկը: Ով էլ որ առաջադրվի ընդդիմադիր դաշտում՝ Նիկոլ Փաշինյանը բավականաչափ վարկանիշ ունի՝ ծանրության կենտրոններից մեկը դառնալու համար: Ընտրությունների մոտենալուն զուգընթաց հեղափոխական հռետորաբանության կոշտացումն, անշուշտ, Փաշինյանին կդարձնեն արդյունքների առումով ամենաանկանխատեսելի թեկնածուն... Վարուժան Բաբաջանյան
Մայր տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով պատրաստվել են շքանշաններ Օրենքով գող «Կիլդիմ Արթուրը» 4500 դոլար պարտքը հետ ստանալու համար առևանգել է պարտապանի մեքենան. Հնչել են կրակոցներ Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել ՆԱՏՕ-ն և Ուկրաինան Սիրիայում քիմիական զենքով սադրանք են նախապատրաստում. ՌԴ ԱՀԾ Դերասանուհի Լիա Զախարյանը նշում է ծննդյան տարեդարձը Երևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները. Փաշինյան Ռոնալդուն իր կարիերայում խփած 904-րդ գոլը նվիրել է հորը Ընդդիմության վերջնաժամկետները մեր պլաններին չեն խանգարում․ Հասմիկ ՀակոբյանԵԱՏՄ երկրները պետք է ապավինեն սեփական թվային լուծումներին, ապահովեն միության տեխնոլոգիական անկախությունը. Միշուստինը՝ Երևանում Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հոկտեմբերի 1-ին Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ 5 անձ կալանավորվել է (տեսանյութ)Իմ փորձը ձեր ապագան է․ Տարեցների միջազգային օրՀայաստանում մեկնարկեց համազգային առաջին Գիտության շաբաթըArLeAМ ընկերությունը հյուընկալել է ֆրանսիացի պատվիրակներինՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. «Հայաքվե» Դուք վերջին տապանաքարն եք դնում գոյություն ունեցող երեսնամյա պետության վրա՝ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ստեղծելու կտերի խաբկանքով. Աննա ԿոստանյանՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունը 40 տարվա հնություն ունեցող գյուտը կօգնի ավելի լավը դարձնել արևային մարտկոցները. ո՞րն է գաղտնիքը Հայկական պանիր, որ հիացնում է ամբողջ աշխարհի գուրմաններին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Բացվել է էլեկտրալամպերի առաջին գործարանն աշխարհում. «Փաստ»Ծառուկյանի խոսքի կարևոր տողատակը. Սուրեն ՍուրենյանցԵրկօրյա «Mining Armenia Forum»-ը միավորել էր Հայաստանի հանքարդյունաբերական և այլ ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում Մերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Ինչ իրականության մեջ ենք մենք ապրում,և որոնք են դրա ակնառու ապացույցները․ Ավետիք Չալաբյան Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Էդուարդ Շարմազանով Գելի գլխին Ավետարան. «Փաստ»«Զգայական ճամփորդություն»-ը Երևանում «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Իշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալ. ի՞նչ որոշումներ է նրա վերաբերյալ կայացրել Ազգային հպարտության տրիբունալը. «Փաստ»Նույնիսկ մեկ շաբաթ անց առկա չէ Կարեն Հակոբյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը. «Փաստ»Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը. «Փաստ»Թուրք երկրպագուները Ֆրանսիայում դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. կան տուժածներ Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Կայացել է «Mining Armenia» միջազգային երկօրյա համաժողովը՝ միավորելով ոլորտի առաջատար խոսնակներին Ադրբեջանն ու Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր«Երեխային հեռախոս տալն ինձ համար նույնն է, որ քնшբեր տաս». Սոս Ջանիբեկյան Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար. Նեթանյահու