Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից
ՔաղաքականՀայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը քիչ առաջ անակնկալ հայտարարություն արեց դատարանում:
Նա հայտարարեց. «Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,- ասաց Ալումյանը:
Պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:
Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»
Աղբյուրը՝ armtimes.com