ՀՀ մարզերից մեկում 24-ամյա աղջիկն իրենց ընտանեկան գերեզմանատանն ինքնասպանության փորձ է կատարել
ՀասարակությունՀանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածն իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է: Վերջինս իրենց ընտանեկան գերեզմանատանն ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի «տեգրադոլ» տեսակի դեղահաբ, ինչի մասին հեռախոսով հայտնել է իր մորաքրոջը:
Բարեբախտաբար, մորաքույրն ու շտապօգնության բժիշկները ժամանակին հասել են գերեզմանատուն և աղջկան տեղափոխել հիվանդանոց: Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում