Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին


Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը՝ Մյունխենից. Ոսկե մեդալս նվիրում եմ իմ փոքրիկ Սառային

Սպորտ

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Ոսկե մեդալս նվիրում եմ իմ փոքրիկ Սառային: Այդ նպատակով էլ եկել էի Մյունխեն, որ չեմպիոն դառնամ, եւ այս մեդալը փայլի նրա կրծքավանդակին:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից իր հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագը 6 տարի անց կրկնեց իր հաջողությունը Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Հարություն Մերդինյանը որոշել էր ավարտել մարզական կարիերան: Որոշ ժամանակ անց, մասնավորապես, Արթուր Դավթյանի՝ Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելուց հետո 38-ամյա մարմնամարզիկը որոշեց կրկին վերադառնալ մեծ սպորտ: Այդ որոշմանը նպաստեցին Հայաստանի հավաքականի մարզիչներրը՝ Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը, անձնական մարզիչ Սոս Սարգսյանը, թիմի անդամները, ինչպես նաեւ Հարությունի նորաստեղծ ընտանիքը: Հարություն Մերդինյանը վերջերս հայր է դարձել:

Հարություն, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ: Սա քո «ոսկե» վերադարձն էր մարզական կարիերան ավարտելու մտադրությունից հետո: Ո՞վ կամ ի՞նչը քեզ ոգեշնչեց նորից վերադառնալ մրցահարթակ:

Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ինձ մշտապես բոլորը, մեր մարզիչներն ասում էին, որ դեռ ժամանակը չէ՝ ավարտել կարիերան, եթե կարողանում եմ, այն էլ այս տարիքում, ինչո՞ւ չշարունակեմ: Ամենամեծ ոգեշնչումս աղջիկս է: Նա ինձ ուժ տվեց, երկրորդ շնչառություն եւ անսահման ցանկություն՝ նորից պայքարել բարձր արդյունքների, ոսկե մեդալի համար: Նա մեծ դեր ունի իմ՝ մեծ սպորտ վերադառնալու հարցում: Նպատակային էր այս հաղթանակը, նաեւ իմ վերադարձը մրցահարթակ:

Դստերս ծնվելուց հետո մի քանի անգամ առիթներ են եղել, երբ մեր բարեկամների հարազատների երեխաներն են եկել մեր տուն, իմ մեդալներն են տեսել, կախել իրենց պարանոցին: Այդ ամենը տեսնելով՝ ես ինքս ինձ որոշել եւ իմ առջեւ նպատակ էի դրել, որ պետք է վերադառնամ, մասնակցեմ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը, չեմպիոն դառնամ եւ այդ մեղալը կախեմ իմ դստեր պարանոցից, նվիրեմ նրան: Աշխարհի գավաթի փուլերից հետո առաջին լուրջ մրցաշարը Եվրոպայի առաջնությունը եղավ եւ Մյունխեն եկա այդ նպատակս իրականություն դարձնելու համար: Այս հաղթանակս նվիրում եմ իմ փոքրիկ Սառային:

Ինչ վերաբերում է մեծ սպորտ վերադառնալուն, իսկապես կար մի շրջան, որ այլեւս ցանկություն, նպատակ չէի տեսնում շարունակելու: Հաճախում էի մարզադահլիճ, մարզվում էի, բայց նպատակ չէի դնում մասնակցել մրցաշարերի: 2021 թվականի Հայաստանի առաջնությունից հետո մեր մարզիչները, ընկեր Հակոբը, ընկեր Սոսը, Հայկ Նազարյանը, սպորտային ընկերներս պարբերաբար ոգեշնչում էին ինձ, թե ինչու չեմ շարունակում, եթե կարողանում եմ, ինչու չմասնակցեմ մրցաշարերի: Այդպես աստիճանաբար մարզումներն ինձ հասցրին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալին:

Տարիքս ինձ չի խանգարում: Եվրոպայի մրցահարթակում շատ աշխույժ, առույգ եւ հպարտ էի զգում եւ կարեւոր չէր, որ մասնակիցների մեջ ամենաավագն էի տարիքով: Ես էլ համոզվեցի, որ եթե կարողանում եմ 25-26 տարեկանների պես կատարել վարժությունս, հաղթել երիտասարդներին, ինչու չշարունակեմ:

Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձար 2016 թվականին: Որքանո՞վ էին տարբեր զգացողություններդ պատվո հարթակին:

Շատ տարբեր էին: Աննկարագրելի: Երկրորդ անգամ չեմպիոն դառնալու ուրախությունը, հպարտությունը, հույզերն ավելի ուժեղ են, ուրիշ են: 2016 թվականին երբ կանգնեցի պատվո հարթակի առաջին աստիճանին, անսահման երջանիկ էի ու հպարտ: Ուրախությունս այլ էր, որ մեզ հաջողվեց պատմություն կերտել: Այստեղ՝ Մյունխենի պատվո հարթակին հպարտ էի, որ կարողացա կրկնել հաջողությունս, կարողացա պատվով ներկայացնել իմ երկիրը: Նաեւ շատ հպարտ էի, որ նպատակս իրականություն դարձրի: Ես այդպես էլ ուզում էի, որ մեկ անգամ չեմպիոն դառնամ, նվիրեմ 8-ամսական դստերս: Այս առումով զգացողություններս շատ տարբեր էին:

Հավատո՞ւմ էիր, որ կհաղթես: Սպասվա՞ծ էր:

Եթե հավատս չլիներ, չէի մասնակցի: Մինչեւ Մյունխեն մեկնելը, արդեն մրցավայրում հավատացել եմ, որ կկարողանամ կրկնել հաղթանակս: Նույնիսկ մարզումներին առանց հավատի չեմ գնում: Չեմ մարզվի, չեմ պատրաստվի ուղղակի եզրափակիչ դուրս գալու համար: Միշտ էլ պայքարել եմ մեդալ նվաճելու համար:

Ի՞նչ էիր մտածում պատվո հարթակին Հայաստանի հիմնը լսելիս եւ դրոշը բարձրանալիս:

Մտածում էի, որ ես կարողացա հայ ազգի պատիվը բարձր պահել: Մեր ազգը միշտ պետք է բարձրում լինի, հաղթանակներ տոնի. դժվարանում եմ բացատրել այդ պահի զգացողություններս: Մենք հաղթող ազգ ենք:

Կտեսնե՞նք քեզ Փարիզ-2024-ում:

Դեռ չեմ կարող ասել՝ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին, թե ոչ: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Կփորձեմ առավելագույնն անել լավ մասնակցելու եւ մեդալ նվաճելու համար: Այս պահին միայն մտածում եմ շուտ հայրենիք վերադառնալու մասին, որպեսզի նվերս հանձնեմ դստերս: Ընտանիքիս կարոտել եմ: 

Լուսինե Շահբազյան

Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում