Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ


Ի՞նչ են նշանակում հայկական ազգանունները. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգանունը շատ բան կարող է պատմել հայի նախնիների, նրանց սոցիալական վիճակի կամ զբաղմունքի մասին։ Ազգանուն բառը բացատրվում է որպես ազգի անուն: Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել, քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով, միմյանցից անջատ, և բոլորն իրար լավ ճանաչում էին: Մինչ ազգանունների ի հայտ գալը, նույնանուն մարդկանց տարբերելու համար հայերն օգտագործել են «ծագումնաբանական» կառուցվածքներ. օրինակ՝ «Հրայրի թոռ Հայկ», «Մինասի տղա Հայկ» և այլն։ Երբեմն մարդը ստացել է մականուն, որով նրան կոչել են անվան հետ մեկտեղ։

Քաղաքների առաջացման հետ մեկտեղ, երբ արհեստավորությունն առանձնացել է հողագործությունից, զարգացել է նաև առևտուրը, և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը: Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն է առաջացել ազգանունների ստեղծման, քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ, այսպես կոչված, ածական անունների: Այդ ժամանակ հիմնականում անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը, որտեղ ծնվել էր տվյալ մարդը, օրինակ՝ Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի և այլն: Կամ՝ մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ Մկրտիչ Նաղաշ, Գրիգոր Մագիստրոս և այլն:

Ժամանակի ընթացքում, արդեն հին և միջին դարերում ազնվական ընտանիքներն անպայման ազգանուններ ունեին՝ Արծրունի, Ամատունի, Մամիկոնյաններ, Ռշտունի: Հետագայում արդեն ազգանուններին ավելացվում էին նաև «ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը: Օրինակ՝ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն: Ազնվական հայ ընտանիքներում ազգանունները սկսել են հայտնվել միջնադարում։ Հայերը զանգվածաբար ազգանուններ ձեռք են բերել միայն 19-րդ դարում, երբ անձը հաստատող փաստաթղթերի կարիք է առաջացել։ Հիմնականում հայկական ազգանունները ձևավորվել են ընդհանուր նախահորից, որի անվանն ավելացվել է պատկանելություն ցույց տվող վերջավորություն։

Հայկական ազգանուններին բնորոշ «յան» վերջավորությունը հետաքրքիր «էվոլ յուցիայի պատմություն» ունի։ Հին հայերենում դրա փոխարեն եղել է «եանց», որը վերածվել է «ենց»-ի։ Հետագայում «ենց»–ը ստացել է «յանց» հնչյունական ձևը, որը հետագայում կորցրել է «ց»-ն: Հարկ է նշել, սակայն, որ «ց»-ն անհետացել է ոչ բոլոր ազգանուններից։ 19-րդ դարում Ռուսաստան եկած հայերից ոմանք պահպանել են ազգանվան այդ ձևը։ Հայաստանում, մասնավորապես Զանգեզուրի շրջանում հանդիպում են նաև նմանատիպ ազգանուններ՝ Ադոնց, Բակունց, Կալվարենց։ Բացի անուններից, ազգանունների ձևավորման մեջ օգտագործվել են նաև մասնագիտությունների և արհեստների անունները։ Օրինակ՝ Հացթուխյան, Ոսկերչյան, Հեքիմյան, Դարբինյան։ Երբեմն հայկական ազգանունների հիմքում ընկած է եղել մարդու բնորոշ հատկանիշը՝ Ճաղատյան, Ճաղարյան, Կարճիկյան և այլն:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Արևմտյան Հայաստանի բնակիչների ազգանունները։ Երկրի այդ հատվածը ինչ-որ պահի դարձել է Օսմանյան Կայսրության մաս: Թուրքերենն ազդել է բազմաթիվ «արևմտյան» հայկական ազգանունների ստեղծման վրա։ Օրինակ՝ Դեմիրճյանը գոյացել է թուրքերեն «դեմիրչ»՝ դարբին բառից։ Հայերի ազգանուններում «չ» տառը սովորաբար ցույց է տալիս արհեստ, քանի որ թուրքերենում արհեստների անունները վերջանում են «չի»-ով։ Օրինակ՝ Բարդակչյան ազգանունը գալիս է «բարդակչի»ից՝ բրուտ։ «Մելիք» նախածանցը, օրինակ՝ Մելիք-Հակոբյան, ցույց է տալիս հայի ազնվական ծագումը։ «Տեր» նախածանցը, որը նշանակում է «հայր» կամ «տեր», գործածել են հոգևորականների նկատմամբ։ Այստեղից էլ, օրինակ՝ Տեր-Մաթևոսյան, Տեր-Պետրոսյան, Տեր-Ստեփանյան և նման այլ ազգանուններ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին