Շքեղ առանձնատներից՝ մինչև սեփական կղզին. ինչպես են ծախսում իրենց գումարները ֆուտբոլիստները (լուսանկարներ)
Lifestyle
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պյեր Էմերիկ Օբամեյանգը նախընտրում է փայլող խաղակոշիկներ:
Ֆուտբոլիստը հատուկ իր համար պատվիրել է Swarowski բյուրեղներով խաղակոշիկ: Օբամեյանգն ունի ինչպես հայրենի Գանայի դրոշով պատկերված խաղակոշիկ, այնպես էլ նախկին ակումբի՝ «Սենտ Էթյենի» գույներին համապատասխան:
Յուրաքանչյուր խաղակոշիկի համար օգտագործվել է մոտ 400 բյուրեղ, իսկ Օբամեյանգի բանկային հաշվից պակասել է 3700 եվրո:
Մեսութ Օզիլը նույնպես գումարի հետ կապված խնդիր չունի: Ֆուտբոլիստը կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել Ferrari 458, որը մոտավորապես արժե 170 հազար ֆունտ: Մեքենան գլխավորում է ամենաթանկ մեքենաների ցանկը, որոնց սեփականատերերը հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում:
Դևիդ Բեքհեմը նախընտրում է թանկարժեք առանձնատներ: «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը 79 մլն եվրո արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել Լոնդոնում: Բացի սովորական սենյակներից, առանձնատանը կա հատուկ տարածք Վիկտորիա Բեքհեմի զգեստների և կոշիկների հավաքածուների համար:
Առանձնատանը կան նաև, այսպես կոչված, Panic Room, որն ունի ձայնամեկուսիչ պատեր:
Զլատան Իբրահիմովիչը ձեռք է բերել Շվեդիայում չափսերով երրորդ ամենամեծ կզին՝ Դավենսոն: Կղզու մակերեսը 500 հեկտար է: Տարածքը բավական է ֆուտբոլիստին սիրելի հոբբիով՝ որսով զբաղվելու համար:
Ֆուտբոլիստը նաև օրիգինալ նվեր է պատրաստել ՊՍԺ-ում իր թիմակիցների համար՝ XBOX One խաղային համակարգի վրա պատվիրել է ֆուտբոլիստների անունները: