Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան


Ինչո՞ւ են կաղնու տակառների խմիչքներն ավելի որակյալ ու թանկ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ էության, տակառը հասարակ իր է, որը բազմիցս կարելի է տեսնել կյանքում: Սակայն պատկերացնելն անգամ անհնար է թվում մարդկանց կյանքը առանց դրա: Իսկ թե որտեղ և երբ է ստեղծվել առաջին տակառը, ներկայում անհայտ է: Որոշ պատմաբաններ տակառի գյուտը վերագրում են հին հունական փիլիսոփա Սպևսիպս Աթենացուն, որը ապրել է մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այդ իրը անհրաժեշտ է եղել մարդկանց դեռ հին ժամանակներից: Հնում տակառներն օգտագործվել են որպես տարողություններ, որոնք կարող են դիմանալ ծանրությանն ավելի լավ, քան կերամիկական սափորները: Եվ սկսել են տակառները լայնորեն օգտագործել:

Նրանց միջոցով պահել են մեծ քանակությամբ ապրանքներ, չափել հեղուկներ (40 դույլ), իսկ Հին Հունաստանի փիլիսոփա և հռետոր Դիոգենեսի համար այն անգամ ծառայել է որպես տուն: Որպես հեղուկների պահեստարան՝ այդ տարան սկսել են օգտագործել Հին Եգիպտոսում, այնուհետև՝ մ.թ.ա. երրորդ հազարամյակում՝ Հռոմում: Քանի որ բնակչությանն ավելի ու ավելի շատ տակառներ են պետք եկել, սկսել են ստեղծվել տակառագործական արհեստանոցներ: Կաղնու փայտից տակառները հանդիսացել են գերազանց տարողություններ ալկոհոլային խմիչքներ և թթուներ պահելու համար: Եվրոպայում գնահատել են այս արտադրանքի որակական բնութագրերը:

Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Հյուսիսային Իտալիայում դրանց օգտագործման մի ամբողջ դարաշրջան է եղել: Հին Հունաստանում և Եգիպտոսում գինեգործները սովորաբար օգտագործել են կավե անոթներ գինու պահեստավորման համար, բայց պատահականորեն գինին լցնելով կաղնու տակառի մեջ՝ նկատել են, որ խմիչքի համը փոխվում է դեպի լավը: Մինչև 19-րդ դարի վերջը տակառագործական արհեստը բարձր է գնահատվել, քանի որ լավ տակառ պատրաստելը բավականին դժվար է: Մետաղյա, պլաստմասսե և էմալային ծածկույթով պատված տակառների հայտնվելով՝ նվազել է կաղնու տակառների օգտագործման անհրաժեշտությունը:

Այնուամենայնիվ, ներկայում էլ կաղնու փայտից տակառը նրբահամ ալկոհոլային խմիչքներ արտադրելու գործընթացում ունի անփոխարինելիության կարգավիճակ: Կաղնու տակառի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն օդաթափանց է: Փայտանյութը հագենում է թթվածնով և դրա շնորհիվ վերացնում տոքսիններն ու վնասակար նյութերը այնպես, ինչպես ակտիվացված ածուխը: Գինեգործները պնդում են, որ երբ խմիչքը պահվում է կաղնու տակառի մեջ, դրա քանակը փոքրինչ կրճատվում է: Նախկինում արտադրողները վստահ էին, որ դա ոգիների բաժինն է, և դա է ապահովում խմիչքի գերազանց որակը: Տակառի արտադրության համար օգտագործում են 80-ից 100 տարեկան կաղնի: Փայտանյութը պահեստավորում են ձմռանը, երբ ծառի կենսական գործընթացները դանդաղած են: Միայն ծառի փայտանյութի որոշ հատվածներ են օգտագործվում տակառներ պատրաստելու համար:

Կտրված գերանները որոշ ժամանակ թողնում են չորանալու, ապա սղոցում և ստանում են տախտակներ: Տախտակները ենթարկվում են մշակման, ապա ենթարկվում երկարաժամկետ չորացման, որից հետո են միայն դրանցից տակառներ հավաքում: Պատրաստի տակառը թրծում են կրակով, քանի որ դա օգնում է ամրացնել փայտը, իսկ փայտանյութի արտաքին մակերեսը օքսիդանում է, ինչը յուրահատուկ համ է տալիս տակառի մեջ պահվող հեղուկներին: Տարիքի հետ կապված՝ կաղնու տակառների արժեքը ավելանում է: Վիսկիի որոշ արտադրողներ գնում են միայն գինու կամ գարեջրի պահպանման համար արդեն օգտագործված տակառներ:

Սպիրտային խմիչքը որքան երկար է պահվում կաղնե տակառում, այնքան ավելի լավ համ ու հոտ է ստանում և դառնում է ավելի թանկ: Պահեստավորման համար տակառները տեղադրվում են մութ և զով մառաններում, որտեղ, ինչպես ասում են ֆրանսիացիները, կա յուրահատուկ, հանգիստ մթնոլորտ, որն անհրաժեշտ է խմիչքի «կրթության» համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան